Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/search.php on line 19

Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/search.php on line 19

Որոնում

  Լայնածավալ որոնում  


Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/show_news.php on line 21

Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/show_news.php on line 41

Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/inc/shows.inc.php on line 23

Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/inc/shows.inc.php on line 23

Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/inc/shows.inc.php on line 326
2010 թվական
1.Ցերեկային խնամքի և առօրյան կազմակերպող կենտրոնի ծրագրում
Ա) Մտավոր խնդիրներ ունեցող շահառուների թիվը ցերեկային խնամքի կենտրոնում 55-ն է: 2010թ-ի ընթացքում կենտրոնն ընդունել է 7 շահառուների, որոնցից մեկը Փարաքար համայնքից է: Շահառուների հետ տարվող աշխատանքի ուղղվածության հիմքում ընկած է տարրական գիտելիքների ձեռքբերումը կամ ունեցած գիտելիքների ամրապնդումը, անհատական կամ խմբային պարապմունքների անցկացումը հոգեբանի, էրգոթերապիստի, սոցիալական աշխատողի և արատաբան-լոգոպեդի կողմից: Գործող խմբակներում շահառուները ըստ ցանկության սովորում են ձեռագործության տարբեր ոճեր, մաքրամե, ապլիկացիա, կավագործություն, նկարչություն և բրնձագործություն, գեղագիտական ձևավորում, համա-կարգչային տարրական գրագիտություն և զարգացնող խաղեր, ինչպես նաև խաղում են թատերական և տիկնիկային ներկայացումներ:
Շահառուները ժ.10-17-ը գտնվելու ժամանակահատվածում մեկ անգամ սնվում են, որն օգնում է կազմակերպել 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, ինչպես նաև §ԵԹՖ¦ -ն, §Ջի Սթայլ¦ ՓԲԸ-ն, §Միհրե¦ ՍՊԸ-ն և այլ բարերարներ:
Տարվա ընթացքում սոցիալական աշխատողի, մանկավարժի և հոգեբանի մասնակցությամբ կատարվել է 11 շահառուների տունայց, որոնց նպատակն է եղել գնահատել շահառուի սոցիալ-տնտեսական պայմանները և ընտանեկան փոխհարաբերությունները:
Կենտրոնում շահառուների առօրյայի մաս է կազմում նրանց ծննդյան տոների նշումը:
Ցերեկային խնամքի կենտրոնի միջոցառումները`
Հունվարի 17-ին ՀՀ Առաջին տիկին Ռ. Սարգսյանի բարձր հովանու ներքո Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում բարեգործական համերգով ելույթ ունեցավ Բժիշկների համաշխարհային նվագախումբը դիրիժոր Ստեֆան Վիլիխի ղեկավարությամբ: Համերգից ստացված հասույթի մի մասը հատկացվեց §Փրկություն¦ ՀԿ կենտրոնի ջեռուցման և շահառուների անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: Համերգի ավարտին շահառուները իրենց ձեռքի աշխատանքները նվիրեցին նվագախմբի դիրիժորին, երաժիշտներին և համերգի հյուր ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:
Հունվարի 20-ից §Հայաստանի Էլեկտրական ցանցեր¦ ՓԲԸ-ն §ՍՅՈՒՆԷՆԵՐԳԱՇԻՆ¦ ՍՊԸ-ի հետ համատեղ նախաձեռնեց և վերանորոգեց կենտրոնի 2 սանհանգույցները, լոգասենյակը և միջանցքը, քանի որ §Հայաստանի Էլեկտրական ցանցեր¦ ՓԲԸ-ի ներկայացուցիչը, 25.12.2010թ. ներկա լինելով Ամանորյա միջոցառմանը և Ձմեռ պապի հետ բաժանելով նվերներ, ծանոթանացել է կենտրոնի պայմաններին և ներկայացրել վերադասին:
Ս/թ ապրիլի 1-ից մեկ տարի ժամկետով կենտրոնին անվճար հատկացվում է 600կվ. հոսանք:
Հունվարի 25-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի աջակցությամբ §Արփա Սևան¦ ՓԲԸ-ն §Փրկություն¦ հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնին է նվիրել §Գազել¦ մակնիշի միկրոավտոբուս, որն ապահովում է ցերեկային խնամքի կենտրոն հաճախող մտավոր խնդիրներ ունեցող շահառուների տեղափոխումը տնից կենտրոն և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև ներքաղաքային և միջքաղաքային էքսկուրսիաների կազմակերպումը:
Հունվարի 29-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել ենք ձեռքի աշխատանք-ների ցուցահանդես-վաճառքին, որից ստացված հասույթը հատկացվել է Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչության օգնությանը:
Փետրվարի 25-ին ՀՀ Ազգային ժողովի ցուցասրահում կազմակերպվել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների ձեռքի աշխատանքերի ցուցահանդես-վաճառք, որի հասույթով սալիկապատվել է կենտրոնի ճաշարանի հատակը:
Հունիսի 3-ին կենտրոն է այցելել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը /տես տեսանյութը www.parliament.am 03.06.2010 արխիվում/: ԱԺ նախագահի հովանավորությամբ վերանորոգվել է կենտրոնի հանդերձարանը, սալիկապատվել` կավագործության սենյակի հատակը:

Հունիսի 8-ին կազմակերպվել է էքսկուրսիա Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Էքսկուրսիային մասնակցել են նաև շահառուների ծնողները: Մանկավարժները շահառուներին ներկայացրել են Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը, եկեղեցու պատմությունը: Կեսօրին շահառուները իրենց հանգիստն են անցկացրել Օշականի գեղատեսիլ բնության գրկում` երգ ու պարի, խաղերի և ջերմ ընկերական մթնոլորտում:
Հունիսի 14-ից 20-ը Վարշավա քաղաքում կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող երկու շահառուներ` Սուրիկ Բալասանյանը և Ապրելիկ Ազարյանը §Հատուկ Օլիմպիադաներ¦ ՀԿ-ի աջակցությամբ մանսակցել են Եվրոպայի Հատուկ Օլիմպիադաների մրցումներին վազք մարզաձևում: Սուլիկ Բալասանյանը գրավել է առաջին տեղը և ստացել ոսկե մեդալ, իսկ Ապրելիկ Ազարյանը` գրավել պատվավոր 4-րդ տեղը:
Հուլիսի 1-ից օգոստոսի 15-ը կենտրոնի 14 մտավոր խնդիրներ ունեցող շահառուներ հանգստացել են Ստեփանավանի Արևածագ և Ապարանի առողջարանային ճամբարներում:
Հուլիսի 7-ին կենտրոնի 7 շահառուները Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Հաշմանդամային սպորտի փառատոնին` թենիս մարզաձևում:
Հոկտեմբերի 22-ին նշվեց Գերմանական Կարմի խաչի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության 10 ամյակը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից քահանա Կառլ Հայց Շաիդեն և ճանաչված հայ դերասաններ:
Նոյեմբերի 13-ին մասնակցել ենք ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված աշխատանքի շուկային, որի ընթացքում մտավոր խնդիրներ ունեցող շահառուների վերաբերյալ բանվորի կամ տեխնիկական աշխատողի ընդունման հայտ ենք ներկայացրել 3 կազմակերպությունների`§Մանչո-Գրուպ¦ ՍՊԸ, §Դարոյինք¦ ՓԲԸ, §Կիլիկիա¦ գարեջրի գործարան, սակայն որևէ առաջարկ կամ արձագանք չի ստացվել:
Դեկտեմբերի 22ին §Սինոփսիս Արմենիա¦ ՓԲԸ-ի նախաձեռնությամբ իրենց գրա-սենյակում կազմակերպվեց շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթի մի մասը ստացան շահառուները, մնացած մասը հատկացվեց կենտրոնի ծախսերին:
Տարվա ընթացքում կենտրոնում կազմակերպվում են հանդես-միջոցառումներ, որոնց ընթացքում շահառուները ներկայացնում են իրենց գեղարվեստական և թատերական ելույթը, ինչպես նաև ձեռքի աշխատանքները:
Կազմակերպվել են բարեգործական էքսկուրսիաներ §Լունապարկ¦ զբոսայգի և §Մանկության Մոլորակ¦ սրճարան:
2.Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 29 շահառուի աչքի պրոթեզավորում,
Բ) 2 շահառուի հատկացվել են ակնոցներ ըստ ներկայացված դեղատոմսի,
Գ) 34 շահառուի հատկացվել է դեղորայք ըստ ներկայացված դեղատոմսի,
Դ) 9 շահառուի հատկացվել է տարբեր բուժպարագաներ,
Ե) 1113 ատամնաբուժական սպասարկում,
Զ) 41 շահառուի բուժմերսում,
Է) 4 շահառուի բուժհետազոտություն:
3.Սոցիալական ծրագրի շրջանակներում
Կազմակերպությանն անդամագրված 473 շահառուների ընտանիքներին ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպությունների աջակցությամբ բաժանվել են տարբեր նվերներ և հումանիտար օգնություններ` հիգիենիկ պարագաներ, գրենական պիտույքներ և նոր, ինչպես նաև օգտագործված հագուստ.
Նոր տարվա նվերներ /սնունդ և հագած հագուստ/` ցերեկային խնամքի կենտրոնի 55 մտավոր խնդիրներ ունեցող շահառուի
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` 341 շահառու
Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ` 346 շահառու
Ամանորի առթիվ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Շենգավիթ համայնքի 32 ընտանիքի հատկացվել է սնունդ:
Գրվել է` 21 Jan 2012 թվականին Admin -ի կողմից:
Content Management Powered by CuteNews

ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

 

''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի թաղապետարանի 18.12.1999. թիվ 30 որոշմամբ "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին իր ծրագրերը իրականացնելու համար թիվ 298 մանկապարտեզի ընդհանուր տարածքից անվարձահատույց հատկացվել է 700քմ. տարածք (Չեխովի 33-մուտքը Մանանդյան փողոցից):

 

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ու՞ր է գնում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը կամ պատանին հատուկ դպրոցն ավարտելուց հետո մեր հասարակության մեջ: Մեր իրականության մեջ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ առհասարակ չունեն իրենց համար ստեղծված միջավայր, որը կնձեռներ նրանց հնարավորություն ազատ շփվելու հասարակության հետ:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

 "Փրկություն" ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր աջակցել ՀԿ-ի ծրագրերի իրականացմանը և գործունեության ընդլայնմանը

 

 

 

 

 

 

 

 

Recent Posts

"Փրկություն" հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ն ողջունում է Ձեզ իր ինտերնետային կայքում: Այցելելով մեր կայքի էջերը, Դուք կծանոթանաք Հկ-ի գործունեությանը և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև կայքում տեղադրված նկարների միջոցով ավելի լայն պատկերացում կունենաք մեր մասին:

Առաքելությունը Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական, կրթական և առողջապահական հիմնախնդիրների լուծմանը:

 

''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի Ավագանու 18.12.1999թ. թիվ 30 որոշմամբ, իսկ Երևանի Ավագանու 10.08.2012թ. թիվ 480-Ա որոշմամբ թիվ 146 ՆՈՒՀ-ի տարածքից "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է 900քմ. տարածք Չեխովի 33 հասցեում