ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

Ու՞ր է գնում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը կամ պատանին հատուկ դպրոցն ավարտելուց հետո մեր հասարակության մեջ: Մեր իրականության մեջ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ առհասարակ չունեն իրենց համար ստեղծված միջավայր, որը կնձեռներ նրանց հնարավորություն ազատ շփվելու հասարակության հետ:Առավել խոցելի համարվող մտավոր խնդիրներ ունեցող երեխաներն ու պատանիները, շփման հնարավորություն և միջավայր չունենալով, մնում են տանը, որի արդյունքում խորանում է նրանց բարդույթը, կամ էլ հայտնվում են փողոցում մուրացկանի, թափառաշրջիկի կարգավիճակում: Շատ հաճախ մտավոր արատներ ունեցող երեխաներին կամ պատանիներին նրանց հասակակիցները հրահրում են տարբեր հակահասարակական արարքների` օգտվելով նրանց անմեղսունակությունից: Շատ հաճախ նման երեխաներ ունեցող ընտանիքները ելնելով սոցիալական վիճակից ելնելով փորձում են նրանց տեղավորել մանկատուն, աշխատելու հնարավորություն ունենալու նպատակով:

Այսօր քաղաքակիրթ աշխարհում մտավոր խնդիր ունենալը խոչընդոտ չի հանդիսանում հասարակության լիիրավ անդամ հանդիսանալու համար, ավելին որոշ երկներում մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ պետական աջակցությամբ ունեն աշխատանք: Քաղակաիրթ աշխարհի բարոյական նորմերին համապատասխան "Փրկություն" ՀԿ-ն միակն է, որ համարձակություն է ունեցել զբաղվելու մեր երկրի մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների հիմնախնդիրներով` փորձելով ցույց տալ աշխարհին, որ զարգացող Հայաստանը նույնպես քայլեր է անում մտավոր խնդիրներ ունեցողներին դեպի հասարակություն հնարավորինս ինտեգրելու ուղղությամբ:

"Փրկություն" ՀԿ-ն ծանոթ լինելով խնդրին իր գործառույթներում առաջնահերթ ծրագիր դարձրեց աջակցությունը մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներին և պատանիներին` 1999 թ-ին ստեղծելով ցերեկային խնամքի և առօրյան կազմակերպող կենտրոն: Կենտրոնի գերնպատակն է նպաստել շահառուների առօրյաի կազմակերպմանը և մտավոր ունակությունների զարգացմանը, ինքնուրույնության ձևավորմանը: Ցերեկայի խնամքի կենտրոն հաճախում են 48-50 մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներ և երիտասարդներ` Երևան քաղաքի տարբեր համայնքներից: Կենտրոնում ամեն օր գտնվելով ժամը 10:30-17:30, շահառուները ստանում են մեկ անգամյա լիարժեք սնունդ Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի և տարբեր բարերարների օգնությամբ:
Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ

  • Տարրական ուսուցման, որտեղ ուսուցանվում են գրաճանաչություն և տարրական թվաբանություն, քանի որ օրինաչափություն չէ, որ հատուկ դպրոց հաճախած կամ ավարտած շահառուն գրաճանաչ է:
  • Ձեռագործության տարբեր ոճերի
  • Մաքրամեի և ապլիկացիայի
  • Նկարչության և բրնձագործության
  • Կավագործության
  • Գեղագիտական ձևավորման (դիզայնի)
  • Համակարգչային տարրական գրագիտության և մտավոր ունակությունները զարգացնող խաղեր
  • Ֆիզիկական դաստիարակության
  • Թատերական (տիկնիկային)
  •  


     


    Նշված խմբակները շահառուներին օգնում են ձեռք բերել իրենց մտավոր կարողությունների սահմաններում մասնագիտական որոշակի ունակություններ և հմտություններ, որն էլ նրանց հնարավորություն է տալիս ունենալ "մասնակի" ֆինանսական անկախություն: Բացի դա ծնողը համոզվում է, որ իր մտավոր խնդիր ունեցող երեխան ոչ թե հոգս է սեփական ընտանիքում, այլ նա կարող է իր փոքրիկ լուման բերել ընտանիք: Խմբակներում երեխաներն ինքնուրույն են որոշում իրենց պատրաստվող աշխատանքը եւ նրա գույները, որն էլ հնարավորություն է տալիս զարգացնել ձեռքի մոտորիկան, գեղագիտական նրբությունը եւ երեակայությունը, որն էլ իր արտահայտումն է գտնում իրենց աշխատանքներում:
    Երեխաները իրենք են առաջարկում նոր էսքիզներ նոր աշխատանքներ պատրաստելու համար: Պարբերաբար կազմակերպվոզ ցուցահանդես նվիրատվությունների արդյունքում շահառուները ստանում են իրենց կատարած աշխատանքի այսպես կոչված վարձատրությունը, որն էլ ընտանիքի և հասարակության աչքերում վերացնում է մտաոր խնդիրներ ունեցող դեռահասի կամ երիտասարդի մասին անպիտանելիության կարծրատիպը:
    Ի դեպ գործող խմբակներ են հաճախում նաև ֆիզիկական հաշմանդամություն ունեցող և առողջ երեխաներ, որն էլ ավելի լիարժեք է դարձնում մտավոր խնդիրներ ունեցող շահառուների ինտեգրումը իրենց հասակակիցների շրջանում:
    Կենտրոնում գործող խաղասենյակում շահառուները կազմակերպում են իրենց հանգիստը, դիտում ֆիլմեր, իսկ հարակից այգում մշակում տարբեր ծաղիկներ և բույսեր:
    Շահառուներին կենտրոնում մատուցվում են բազմամասնագիտական ծառայություններ.

  • Հոգեբանական, որը նպաստում է շահառուի հոգեբանաանձնային բարդույթների վերացմանը, սոցիալ-հասարակական անձի ձևավորմանը:
  • Արատաբանական-լոգոպեդի, որը նպաստում է շահառուների խոսքի, ուշադրության, հիշողության և երևակայության զարգացմանը:
  • Սոցիալական, որը նպաստում է շահառուների սոցիալական հիմնախնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանը:
  • Էրգոթերապիայի, որը նպաստում է շահառուների կենցաղավարության և առօրյա գործողություններում մաքսիմալ անկախության ձոռքբերմանը:
  • Իրավախորհրդատվական, որը ուղղված է շահառուների ընտանիքներում առաջացած իրավական խնդիրների հնարվոր լուծմանը

  • Պարբերաբար մասնագետների կողմից կազմակերպվում են հանդիպումներ ընտանիքների հետ, որոնք նպաստում են կենտրոն-շահառու-ընտանիք կապի ամրապնդմանը` հնարավորինս հայտնաբերելով և լուծելով շահառուի հիմնախնդիրները:

    ergoterapevt
    hatuk mankavarzh
    hogeban
    Logoped
    socashxatox

    Հկ-ի մասնագետները պարբերաբար վարում են մասնագիտական սեմինարներ, որոնց մասնակցում են շահառուների ընտանիքի անդամները, առողջ երեխաների ծնողներ, բարձր դասարանների աշակերտներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ, ինչպես նաև տարբեր մասնագիտության տեր քաղաքացիներ:

    Ի՞նչ է տալիս Ցերեկային խնամքի և առօրյայի կազմակերպման կենտրոնը մտավոր խնդիրներ ունեցող շահառուներին

  • ընտանիքում ապրելու հնարավորություն,որի արդյունքում վերանում է քրոջ կամ եղբոր միջեւ եղած անջրպետը ընտանիքի մտավոր խնդիր ունեցող երեխայի հանդեպ
  • ինքնուրույնություն, որն էլ նրանց դարձնում է համեմատաբար հաղորդակցվող, սովորում են էթիկական և տարրական կենցաղային նորմերին
  • ազատ շփման հնարավորություն` հասակակիցների եւ առողջ մարդկանց հետ
  • տարրական գիտելիքների ամրապնդման և որոշակի մասնագիտության ուսուցման հնարավորություն
  • առօրյան կազմակերպելու և զբաղվածության հնարավորություն
  • ձեռբազատվելով իրենց բնորոշ որոշ բարդույթներից, ավելի դյուրին է դառնում մտավոր խնդիրներ ունեցող շահառուների շփումը միջավայրում
  • խմբակների միջոցով ազատ շփում ինչպես ֆիզիկական հաշմանդամությամբ, այնպես էլ առողջ երեխաների և երիտասարդների հետ /ՀԿ-ն ունի նշված փորձը/
  • մանկատների և հատուկ հաստատությունների բեռնաթափում, քանի որ այսօր մանկատներում և հատուկ հաստատություններում ապրում են մտավոր խնդիրներ ունեցող շատ շահառուներ, որոնք ցերեկային խնամքի կենտրոններ հաճախելու դեպքում կապրեն ընտանիքում
  • ԱՀՌԾ-ին աջակցություն, այն է, եթե ծնողը գտնում է միջավայր իր մտավոր խնդիրներ ունեցող երեխային թողելու, որտեղ նա յուրային է յուրայինների մեջ, եւ ոչ թե օտար` յուրայինների մեջ, ապա նա կարողանում է աշխատել, դուրս գալ նպաստառու ընտանիքների ցուցակից` որոշակիորեն բարելավելով ընտանիքի սոցիալական վիճակը
  • ունենալով իրենց համար ստեղծված միջավայր, մտավոր խնդիրներ ունեցող շահառուները ապրելով ընտանիքում, իրենք կարող են որոշել, թե որքան ժամանակ հաճախեն Ցերեկային խնամքի կենտրոն
  • և վերջապես մտավոր խնդիրներ ունեցող շահառուի ինտեգրումը հասարակություն` սկսվում է սեփական ընտանիքից, այսինքն ինչպիսին ընտանիքը նրան ներկայացնի, այնպիսին էլ նա կընկալվի հասարակության կողմից, իսկ ընտանիքին օգնող ամենակարճ և օպտիմալ ճանապարհը` ցերեկային խնամքի կենտրոնն է

  •  
     

    Կենտրոնը համագործակցելով հանրակրթական և օժանդակ դպրոցների հետ` առ այսօր իր շահառուներից 7-ին ուղղորդել է դպրոց, նրանց նախապես պատրաստելով դպրոցական ուսուցմանը:

    Կենտրոնում գործում է համակարգչային դասընթաց, ուր Windows, Word, Excel, Internet ծրագրերը ուսուցանվում են ֆիզիկական հաշմանդամություն ունեցող եւ առողջ շահառուները, որոնցից ֆիզիկական հաշմանդամություն ունեցող Նելլի Հարութունյանը աշխատանքի է անցել <<Վիվա Սելլ ՄՏՍ ՓԲԸ-ում>> :

    Համակարգչային ուսուցմանը մասնակցում են նաև ցերեկային խնամքի կենտրոնի շահառուները, որոնք իրենց մտավոր ունակությունների սահմաններում սովորում են օգտվել համակարգչից, խաղում մտավոր ունակությունները զարգացնող խաղեր:

     
     
     
     

    Ցերեկային կենտրոնի շահառուերի համար պարբերաբար կազմակերպվում են տոնական հանդես-միջոցառումներ, էքսկուրսիաներ,ծննդյան տոներ, ինչպես նաև նրանք մասնակցում են տարբեր մրցույթների և ցուցահանդեսնեի, պարգևատրվում տարբեր պատվոգրերով:


    2009թ-ից կազմակերպվում է Ցերեկային խնամքի կենտրոնի շահառուներից մի մասի հանգիստը Ապարանի և Ստեփանավանի ճամբարներում:

    Մեր շահառուները գիտեն նաև հյուրընկալ լինել: 

    “Փրկություն” ՀԿ-ի ցերեկային խնամքի կենտրոնը իր արդյունավետ գործունեության արդյունքում բազա է դարձել Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի և Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողների պրակտիկայի անցկացման համար:

    ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը կարևորելով մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար Ցերեկային խնամքի կենտրոնի ծառայության դերը մեր երկրում, որը ներդրել է "Փրկություն" ՀԿ-ն, կազմակերպությանը 2008թ ներառել է պետական աջակցության ծրագրերում և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցում է Ցերեկային խնամքի կենտրոնի 24 աշխատողների աշխատվարձերը:

    Ցերեկային խնամքի և առօրյայի կազմակերպման կենտրոնը հիմնականում գործում է կարճաժամկետ դրամաշնորհների , անհատների և կազմակերպությունների բարի կամքի դրսևորման միջոցով, սակայն հիմնական գերխնդիր է մնում կենտրոնի պահպանման և կոմունալ ծախսերի վճարումը, առավել ևս ձմեռային ժամանակահատվածում /նոյեմբեր-մարտ/:

    ՄԵՐ ՄԱՍԻՆ

     

     

    ''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի թաղապետարանի 18.12.1999. թիվ 30 որոշմամբ "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին իր ծրագրերը իրականացնելու համար թիվ 298 մանկապարտեզի ընդհանուր տարածքից անվարձահատույց հատկացվել է 700քմ. տարածք (Չեխովի 33-մուտքը Մանանդյան փողոցից):

     

    ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

    ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

    Ու՞ր է գնում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը կամ պատանին հատուկ դպրոցն ավարտելուց հետո մեր հասարակության մեջ: Մեր իրականության մեջ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ առհասարակ չունեն իրենց համար ստեղծված միջավայր, որը կնձեռներ նրանց հնարավորություն ազատ շփվելու հասարակության հետ:

     

    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

     

     

     "Փրկություն" ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր աջակցել ՀԿ-ի ծրագրերի իրականացմանը և գործունեության ընդլայնմանը

     

     

     

     

     

     

     

     

    Recent Posts

    "Փրկություն" հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ն ողջունում է Ձեզ իր ինտերնետային կայքում: Այցելելով մեր կայքի էջերը, Դուք կծանոթանաք Հկ-ի գործունեությանը և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև կայքում տեղադրված նկարների միջոցով ավելի լայն պատկերացում կունենաք մեր մասին:

    Առաքելությունը Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական, կրթական և առողջապահական հիմնախնդիրների լուծմանը:

     

    ''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի Ավագանու 18.12.1999թ. թիվ 30 որոշմամբ, իսկ Երևանի Ավագանու 10.08.2012թ. թիվ 480-Ա որոշմամբ թիվ 146 ՆՈՒՀ-ի տարածքից "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է 900քմ. տարածք Չեխովի 33 հասցեում