2009 թվական
  1.Ցերեկային խնամքի և առօրյան կազմակերպող կենտրոնի ծրագրում
    Ա) Մտավոր խնդիրներ ունեցող շահառուների թիվը ցերեկային խնամքի կենտրոնում 52-է, իսկ սպտեմբերի 1-ից 48-ը: Աշխատանքի ուղղվածությունը դարձել է շահառուների տարրական գիտելիքների ձեռք բերումը, անհատական կամ խմբային պարապմունքներ են անցկացնում հոգեբանը, էրգոթերապիստը, սոցիալական աշխատողը և արատաբանը, գործում են արվեստի խմբակներ` ձեռագործության տարբեր ոճեր, մաքրամե, կավագործություն, նկարչություն և բրնձագործություն, գեղագիտական ճաշակի ձևավորում, համակարգչային գրագիտության, տիկինիկային ներկայացումների: Կենտրոնի 48 շահառուները ժ.10-17-ը գտնվելու ժամանակահատվածում մեկ անգամ սնվում են, որը օգնում են կազմակերպել տարբեր բարերարներ, նաև 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, ինչպես նաև ԵԹՖ-ն, <Արզնի> ԹՏԽՖ և §Միհրե¦ ՍՊԸ-ն:
01.09.2009թ. 52 շահառուներից 4-ը ուղղորդվել են տարբեր ուսումնական հաստատություններ` 3-ը օժանդակ դպրոց, 1-ը արհեսագործական ուսումնարան:
Տարվա ընթացքում Ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար կազմակերպվում են ներքաղաքային էքսկուրսիաներ, ինչպես նաև նրանց ձեռքի աշխատանքները ներկայացվում են Երևանում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներում`
ա/ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ հունիսի 1-5-ը Հայաստանի Ժողարվեստի թանգարանում` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությանբ
բ/ 28.10.2009թ. Մոսկվայի տանը` ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի հախարարության աջակցությամբ
գ/ <Փրկություն> ՀԿ-ի շենքում տարվա ընթացքում` տարբեր միջոցառումենրի ժամանակ նույնպես ներկայացվել են շահառուների ձեռքի աշխատանքները
ՀԿ-ի մասնագետները պարբերաբար վարում են մասնագիտական սեմինարներ, որոնց մասնակցում են շահառուների ընտանիքի անդամները, առողջ երեխաների ծնողներ, բարձր դասարանների աշակերտներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ, ինչպես նաև տարբեր մասնագիտության տեր քաղաքացիներ:
    Բ) 11.07. Ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող շահառուներից 42-ը մանկավաժների և ծնողների հետ մեկնել են էքսկուրսիա Ծաղկաձորի §Կեչառիսի¦ եկեղեցի, որտեղ մանկավարժների օգնությամբ նրանք կարողացել են որոշակի տեղեկություններ իմանալ ՀՀ-ում գտնվող այդ պատմամշակույթային վայրի մասին`միաժամանակ անցկացրել հետաքրքիր օր:
  Գ) Ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար ՀԿ-ում պարբերաբար կազմակերպվել է միջոցառում նվիրված տարբեր տոնական օրերի: Միջոցառման ընթացքում Ցերեկային կենտրոնի շահառուները ներկայացրել են իրենց գեղարվեստական ելույթը եվ տիկնիկային ներկայացում:
    Դ) Ցերեկային խնամքի կենտրոնի շահառուներից 3-ը “Արաբկիր” բժշկական կենտրոնի աջակցությանբ մեկնել են Ապարանի բուժվերականգնողական ճամբար:
  2.Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 27 շահառուի աչքի պրոթեզավորում
Բ) 6 շահառուների հատկացվել են ակնոցներ ըստ ներկայացված դեղատոմսի
Դ) 37 շահառուի հատկացվել է դեղորայք ըստ ներկայացված դեղատոմսի
Ե) 17 շահառուի հատկացվել է տարբեր բուժպարագաներ
Զ) 1147 ատամնաբուժական սպասարկում
Է) 53 շահառուների բուժմերսում
Ը) 9 շահառուների բուժհետազոտություն
  3.Սոցիալ-մշակութային ծրագրի շրջանակներում
Կազմակերպությանն անդամագրված 493 շահառուների ընտանիքներին 3 անգամ` Երեխաների միջազգային օրվա, Հաշմանդամների միջազգային օրվա և Ամանորի առթիվ բաժանվել են տարբեր նվերներ և հումանիտար օգնություններ, որոնք ստացվել են ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպություններից:
Գրվել է` 1 March 2010 թվականին Admin -ի կողմից:
2008 թվական
1.Ցերեկային խնամքի կենտրոնի ծրագրում.
Ա) Մտավոր խնդիրներ ունեցող շահառուների թիվը ցերեկային խնամքի կենտրոնում ավելացել է 11-ով, աշխատանքի ուղղվածությունը դարձել է շահառուների տարրական գիտելիքների ձեռք բերումը, անհատական կամ խմբային պարապմունքներ են անցկացնում հոգեբանը, էրգոթերապիստը, սոցիալական աշխատողը և արատաբանը, գործում են արվեստի խմբակներ` ձեռագործության տարբեր ոճեր, մաքրամե, կավագործություն, նկարչություն և բրնձագործություն,գեղագիտական ճաշակի ձևավորում, համակարգչային գրագիտության: 1 շահառու ընդունվել է մասնավոր աշխատանքի: Կենտրոնի 48 շահառուները ժ.11-16-ը գտնվելու ժամանակահատվածում մեկ անգամ սնվում են, որը օգնում են կազմակերպել տարբեր բարերարներ, նաև 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, ԵԹՖ-ն և §Միհրե¦ ՍՊԸ-ն:
Տարվա ընթացքում Ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար կազմակերպվում են ներքաղաքային էքսկուրսիաներ, ինչպես նաև նրանց ձեռքի աշխատանքները ներկայացվում են Երևանում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներում:
ՀԿ-ի մասնագետները պարբերաբար վարում են մասնագիտական սեմինարներ, որոնց մասնակցում են շահառուների ընտանիքի անդամները, առողջ երեխաների ծնողներ, բարձր դասարանների աշակերտներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ, ինչպես նաև տարբեր մասնագիտության տեր քաղաքացիներ:
ՀԿ-ի իրավախորհրդատուն և սոցիալական աշխատողը պարբերաբար կազմակերպել են տունայցեր` գնահատելու շահառուների սոցիալական կարիքները:
Բ) 27.01. Ցերեկային խնամքի կենտրոնի սաների աշխատանքները մասնակցել են Ա.Խաչատրյանի անվան դահլիճում կազմակերպված §Հույսի Տերև¦ խորագրով հաշմանդամ և անապահով երեխաների աշխատանքների ցուցահանդեսին:
Գ) 30.04. կենտրոնում կազմակերպվել է միջոցառում-ցուցահանդես §Մենք տարբեր ենք, բայց հավասար¦ խորագրով:
Դ) 04-06.07. Ցերեկային խնամքի կենտրոնի սաների աշխատանքները մասնակցել են §Կնոջ աշխարհ 2008¦ 7-րդ միջազգային ցուցահանդեսին, ստացել մասնակցության հավաստագիր:
Ե) 11.07. Ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող շահառուներից 42-ը մանկավաժների և ծնողների հետ մեկնել են էքսկուրսիա Գեղարդի §Այրիվանք¦ եկեղեցի, որրտեղ մանկավարժների օգնությամբ նրանք կարողացել են որոշակի տեղեկություններ իմանալ ՀՀ-ում գտնվող այդ պատմամշակույթային վայրի մասին`միաժամանակ անցկացնելով հետաքրքիր օր:
Զ) 02.06. Ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար կազմակերպվել է միջոցառում նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում Ցերեկային կենտրոնի շահառուների մասնակցությամբ ներկայացեվ տիկնիկային ներկայացում:
Է) 10.11. Ցերեկային կենտրոնի սաների աշխատանքները Երևանի Կամերային երաժշտության տանը մասնակցել են §Երկրաշարժը իմ աչքերով¦ ցուցահանդեսին, Աբրելիկ Ազարյանի պատրաստած կավե ժամացույցը արժանացել է գլխավոր մրցանակին:
Ը) §Երևան¦ մշակութային ակումբի աջակցությամբ տարվա ընթացքում կենտրոնի սաների աշխատանքները մասնակցել են 3 ցուցահանդես-վաճառքների` Ամերիկյան համալսարանում, Գ.Սունդուկյանի անվան թատրոնում և Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:
2.Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 19 շահառուի աչքի պրոթեզավորում
Բ) 11 շահառուների հատկացվել են ակնոցներ ըստ ներկայացված դեղատոմսի
Դ) 34 շահառուի հատկացվել է դեղորայք ըստ ներկայացված դեղատոմսի
Ե) 8 շահառուների հատկացվել են հաշմանդամի սայլակ կամ քայլակ
Զ) 21 շահառուի հատկացվել է տարբեր բուժպարագաներ
Է) 1142 ատամնաբուժական սպասարկում
Ը) 87 շահառուների բուժմերսում
Թ) 6 շահառուների բուժհետազոտություն
3. Սոցիալ-մշակութային ծրագրի շրջանակներում
Ա) Կազմակերպվել և իրականացվել է §Փրկություն¦ ՀԿ-ի տարածքի գազաֆիկացման և ջեռուցման անցկացման աշխատանքները, որին աջակցել են Զանգեզուրի պղնձամոլիբդենի կոմբինատը, ԱՄՆ Ֆիլադելֆիայի Տիկնանց միությունը, §Հովնանյան Ինթերնեյշնել¦ ՍՊԸ-ն, §Գյումրի¦ ՀԷԿ-ը, Շենգավիթի թաղապետարանը, քաղաքացի Գարիկ Իսրաելյանը, §Մեծ Անիվ¦ ՍՊԸ-ն, §Պինոկիո¦ ՍՊԸ-ն և §Փրկություն¦ ՀԿ-ի աշխատակազմը:
Բ) 03.12. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպվել է Ցերեկային խնամքի կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որին աջակցել է դեսպանատան աշխատակից տիկին Ադելլա Ռեննան:
Գ) 04.12 Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան կազմակերպվել է բարեգործական համերգ հայ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ: Համերգի ավարտին 410 հաշմանդամ երեխաների բաշխվել են նվերներ:
Դ) Կազմակերպությանն անդամագրված 473 շահառուների ընտանիքներին 2 անգամ /մեկը Երեխաների միջազգային օրվա առթիվ բաժանվել են տարբեր հումանիտար օգնություններ, որոնք ստացվել են ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպություններից:
Գրվել է` 19 Jul 2009 թվականին Admin -ի կողմից:
2007 թվական
1.Ցերեկային խնամքի կենտրոնի ծրագրում.
Ա) Մտավոր խնդիրներ ունեցող շահառուների թիվը ցերեկային խնամքի կենտրոնում ավելացել է 2-ով, աշխատանքի ուղղվածությունը դարձել է շահառուների տարրական գիտելիքների ձեռք բերումը, անհատական կամ խմբային պարապմունքներ են անցկացնում հոգեբանը և արատաբանը, գործում են արվեստի խմբակներ` ձեռագործության տարբեր ոճեր, մաքրամե, կավագործություն, նկարչություն և բրնձագործություն, համակարգչային գրագիտության: Կենտրոնի 36 շահառուները ժ.11-16-ը գտնվելու ժամանակահատվածում մեկ անգամ սնվում են, որը օգնում են կազմակերպել տարբեր բարերարներ, նաև 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, ԵԹՖ-ն և §Միհրե¦ ՍՊԸ-ն:
Տարվա ընթացքում Ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար կազմակերպվում են ներքաղաքային էքսկուրսիաներ, ինչպես նաև նրանց ձեռքի աշխատանքները ներկայացվում են Երևանում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներում:
Հկ-ի մասնագետները պարբերաբար վարում են մասնագիտական սեմինարներ, որոնց մասնակցում են շահառուների ընտանիքի անդամները, առողջ երեխաների ծնողներ, բարձր դասարանների աշակերտներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ, ինչպես նաև տարբեր մասնագիտության տեր քաղաքացիներ:
Բ) 28-31.03. Ցերեկային խնամքի կենտրոնի սաների աշխատանքները մասնակցել են §EXPOMEDIA¦ ցուցահանդեսին, ստացել մասնակցության սերտիֆիկատ:
Գ) 07.04. Ցերեկային խնամքի կենտրոնի սաների աշխատանքները մասնակցել են Գ.Նժդեհի անվան հրապարակում կազմակերպված §Ոսկե Ձեռքեր¦ ցուցահանդեսին:
Դ) 25.05. Ցերեկային խնամքի կենտրոնի շահառուները Շ.Ազնավուրի անվան հրապարակում մասնակցել են §Ունիսոն¦ ՀԿ-ի կողմից կազմակերպած §Մենք տարբեր ենք, բայց հավասար¦ Խորագրով ակցիային:
Ե) 01-05.06. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ §Նարեկացի¦ մշակութային կենտրոնում կազմակերպվել է Ցերեկային խնամքի կենտրոնի շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:
Զ) Երեխաների պաշտպանության միջազգային օրվան կապակցությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում երկարամյա ու բեղմնավոր գործունեության համար 01.06.2007թ. §Փրկություն¦ ՀԿ-ն խրախուսվել է է ՀՀ Վարչապետի շնորհակալագրով:
Է) 10.07. Ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող շահառուներից 34-ը մանկավաժների և ծնողների հետ մեկնել են էքսկուրսիա Դիլիջան, որի նպատակն է եղել շահառուների համար կազմակերպել մեկօրյա հաճելի հանգիստ:
Ը) 01.01.2007թ-ից §Փրկություն¦ ՀԿ-ն անդամակցում է Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության դաշինքին:
Թ) 05.12. նշվել է §Փրկություն¦ ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակը, միջոցառման ընթացքում կենտրոնի 4 աշխատակիցներ արժանացան Շենգավիթի թաղապետարանի պատվոգրերի:
Ժ) Դրամաշնորհային ծրագիր 01.10.2007-31.11.2008թ. ԱՄՆ ՄԶԳ Հայաստանում Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի ֆինանսավորմամբ: Ծրագրի անվանում §Շենգավիթ համայնքի ցերեկային կենտրոնի ստեղծում¦: Նշված ծրագրի շրջանակներում գործող ցերեկային կենտրոնում ընդլայնվել են մատուցվող ծատայությունները, այն է սոցիալական աշխատողի, էրգոթերաիստի, իրավախորհրդատուի, համալրվել են արվեստի խմբակները` գեղագիտական ճաշակի ձևավորման խմբակով: Կազմակերպվում է շահառուների տեղափոխումը կենտրոն վարձակալված տրանսպորտի միջոցով: Բազմամասնագիտական դիտարկման են ենթարկվել §Փրկություն¦ ՀԿ-ին անդամագրված 100 շահառուներ, կատարվել է ուղղորդում ըստ շահառուի կարիքի: Կազմակերպվել է 40 ֆիզիկական և մտավոր հաշմանդամությամբ շահառուների համակարգչային գրագիտության ուսուցում: Ծրագրի շրջանակներում կենտրոնի աշխատակիցներից 4-ը վերապատրաստվել են մասնագիտական դասընթացներում և ստացել սերտիֆիկատներ:
2. Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 19 շահառուի աչքի պրոթեզավորում
Բ) 5 շահառուի համար գնվել է լսողական ապարատ
Գ) 5 շահառուների հատկացվել են ակնոցներ ըստ ներկայացված դեղատոմսի
Դ) 30 շահառուի հատկացվել է դեղորայք ըստ ներկայացված դեղատոմսի
Ե) 1 շահառուների հատկացվել են հաշմանդամի սայլակ կամ քայլակ
Զ) 19շահառուի հատկացվել է տարբեր բուժպարագաներ
Է) 1467 ատամնաբուժական սպասարկում
Ը) 1 շահառուի հատկացվել է գլյուկոմետր
Թ) 1 շահառուների ակնաբուժական բուժհետազոտություն
Ժ) 53 շահառուների բուժմերսում
Ի) 1 շահառուների բուժհետազոտություն
2. Սոցիալ-մշակութային ծրագրի շրջանակներում
Ա) 01.06. Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված §Փրկություն¦ ՀԿ-ում անդամագրված 473շահառուների բարերարների աջակցությամբ բաշխվել են նվերներ:
Բ) 03.12. նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվել է միջոցառում-համերգ հայ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում հաշմանդամների հիմնահարցերի լուծման գործում ներդրած ավանդի և այդ բնագավառում երկարամյա գործունեության համար §Փրկություն¦ ՀԿ-ի նախագահ Ա.Աբրահամյանը արժանացել է ՀՀ Վարչապետի շնորհակալագրին:
Գ) Կազմակերպությանն անդամագրված 473 շահառուների ընտանիքներին պարբերաբար բաժանվել են տարբեր հումանիտար օգնություններ, որոնք ստացվել են ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպություններից:
Գրվել է` 19 Jul 2009 թվականին Admin -ի կողմից:
2006 թվական
1.Ցերեկային խնամքի կենտրոնի ծրագրում.
Ա) Մտավոր խնդիրներ ունեցwղ շահառուների թիվը ցերեկային խնամքի կենտրոնում ավելացել է 6-ով, աշխատանքի ուղղվածությունը դարձել է շահառուների տարրական գիտելիքների ձեռք բերումը, անհատական կամ խմբային պարապմունքներ են անցկացնում հոգեբանը և արատաբանը, գործում են արվեստի խմբակներ` ձեռագործության տարբեր ոճեր, մաքրամե, կավագործություն, նկարչություն և բրնձագործություն, համակարգչային գրագիտության: Կենտրոնի 34 շահառուները ժ.11-16-ը գտնվելու ժամանակահատվածում մեկ անգամ սնվում են, որը օգնում են կազմակերպել տարբեր բարերարներ, նաև 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, ԵԹՖ-ն և §Միհրե¦ ՍՊԸ-ն:
Տարվա ընթացքում Ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար կազմակերպվում են ներքաղաքային էքսկուրսիաներ, ինչպես նաև նրանց ձեռքի աշխատանքները ներկայացվում են Երևանում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներում:
Հկ-ի մասնագետները պարբերաբար վարում են մասնագիտական սեմինարներ, որոնց մասնակցում են շահառուների ընտանիքի անդամները, առողջ երեխաների ծնողներ, բարձր դասարանների աշակերտներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ, ինչպես նաև տարբեր մասնագիտության տեր քաղաքացիներ:
Բ) 07.04. Ցերեկային խնամքի կենտրոնի սաները մասնակցել են §Ունիսոն¦ ՀԿ-ի կողմից կազմակերպած հաշմանդամ կանանց գեղեցկության առաջին հանրապետական ֆոտոմրցույթին, որում շահառու Աննա Մկրտչյանը արժանացել է խրախուսական մրցանակի:
Գ) 28.04 Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի §Արարատ¦ երիտասարդական միությունը §Փրկություն¦ ՀԿ-ում կազմակերպեց շահառուների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որին մասնակցեցին թեմական խորհրդի անդամները, տարբեր հյուրեր և ԶԼՄ-եր:
Դ) 10.07. Ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող շահառուներից 30-ը մանկավաժների և ծնողների հետ մեկնել են էքսկուրսիա Եղեգնաձորի Նորավանք եկեղեցի, որի նպատակն է եղել շահառուներին պարգևել ամառաjին հաճելի օր և ծանոթացնել Հայաստանում գտնվող անկրկնելի շինությանը`կախովի աստիճաններին:
Ե) 01.09.2006թ-ից §Փրկություն¦ ՀԿ-ի ցերեկային խնամքի կենտրոնը իր արդյունավետ գործունեւոթյան արդյունքում բազա է դարձել Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի և Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողների պրակտիկայի անցկացման համար:
Զ) 20.09. Հայաստանի անկախության օրվա առթիվ Արագած լեռը բարձրացած §Փյունիկ¦ ՀԿ-ի շահառուներին Ցերեկային խնամքի կենտրոնի սաները նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքները:
2. Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 21 շահառուի աչքի պրոթեզավորում
Բ) 5 շահառուի համար գնվել է լսողական ապարատ
Գ) 4 շահառուների հատկացվել են ակնոցներ ըստ ներկայացված դեղատոմսի
Դ) 31 շահառուի հատկացվել է դեղորայք ըստ ներկայացված դեղատոմսի
Ե) 3 շահառուների հատկացվել են հաշմանդամի սայլակ կամ քայլակ
Զ) 48 շահառուի հատկացվել է տարբեր բուժպարագաներ
Է) 1026 ատամնաբուժական սպասարկում
Ը) 1 շահառուի հատկացվել է գլյուկոմետր
Թ) 1 շահառուների ակնաբուժական բուժհետազոտություն
Ժ) 12 շահառուների բուժմերսում
Ի) 3 շահառուների սանատոր բուժում
Լ) 3 շահառուների բուժհետազոտություն
3. Սոցիալ-մշակութային ծրագրի շրջանակներում
Ա) 02.06. Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում §Փրկություն¦ ՀԿ-ին իր գործունեության ընթացքում աջակցած տարբեր կազմակերպությունների հանձնվեցին շնորհակալագրեր:
Համերգի ավարտին 380 հաշմանդամ շահառուների բաշխվել են նվերներ
Բ) 03.12. Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան կազմակերպվել է բարեգործական համերգ հայ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում §Փրկություն¦ ՀԿ-ի 3 աշխատակիցներ արժանացան Շենգավիթի թաղապետարանի պատվոգրերի:
Համերգի ավարտին 400 հաշմանդամ երեխաների բաշխվել են նվերներ:
Բ) Կազմակերպությանն անդամագրված 473 շահառուների ընտանիքներին պարբերաբար բաժանվել են տարբեր հումանիտար օգնություններ, որոնք ստացվել են ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպություններից:
Գրվել է` 19 Jul 2009 թվականին Admin -ի կողմից:
2005 թվական
1.Ցերեկային խնամքի կենտրոնի ծրագրում.
Ա) Մտավոր խնդիրներ ունեցաղ շահառուների թիվը ցերեկային խնամքի կենտրոնում ավելացել է 3-ով, աշխատանքի ուղղվածությունը դարձել է շահառուների տարրական գիտելիքների ձեռք բերումը, անհատական կամ խմբային պարապմունքներ են անցկացնում հոգեբանը և արատաբանը, գործում են արվեստի խմբակներ` ձեռագործության տարբեր ոճեր, կավագործություն, նկարչություն և բրնձագործություն, համակարգչային գրագիտության: 1 շահառու ուղորդվել է Երևանի թիվ 9 հատուկ դպրոց` լսողության խանգարումներով երեխաների համար:: Կենտրոնի 28 շահառուները ժ.11-16-ը գտնվելու ժամանակահատվածում մեկ անգամ սնվում են, որը օգնում են կազմակերպել տարբեր բարերարներ, նաև 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, ԵԹՖ-ն և §Միհրե¦ ՍՊԸ-ն:
Տարվա ընթացքում Ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար կազմակերպվում են ներքաղաքային էքսկուրսիաներ, ինչպես նաև նրանց ձեռքի աշխատանքները ներկայացվում են Երևանում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներում:
Բ) 06.04. Ցերեկային խնամքի կենտրոնի սաները մասնակցել են §Ունիսոն¦ ՀԿ-ի կողմից կազմակերպած §Միսս Գեղեցկություն-2005¦ հաշմանդամ կանանց գեղեցկության 2-րդ հանրապետական ֆոտոմրցույթին և հաշմանդամ ստեղծագործողների աշխատանքների առաջին հանրապետական մրցույթ-ցուցահանդեսին, արժանացել շնորհակալագրի, իսկ §Փորագրություն և խեցեգործություն¦ նոմինացիայում շահառու Աբրելիկ Ազարյանը արժանացել է 2-րդ մրցանակին:
Գ) 24.04. Մեծ Եղեռնի 90 ամյակին Ցերեկային խնամքի կենտրոնի սաները այցելել են Ծիծեռնակաբերդ` իրենց հարգանքի տուրքը մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին :
Դ) 05.07. Ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 27 շահառուներ մանկավաժների և ծնողների հետ մեկնել են էքսկուրսիա Աղվերան, որի նպատակն է եղել օգնել շահառուներին լինել և հանգստանալ մայրաքաղաքից դուռս,որովհետև նրանց ընտանիքները իվիճակի չեն այդպիսի §ճոխության¦`սոցիալական պայմաննեռից ելնելով:

Ե) 25.10. Ցերեկային խնամքի կենտրոնի սաները մասնակցել են §Հայկական Հատուկ Օլիմպիադաներ¦ ՀԿ-ի կողմից կազմակերպած Երևանի հատուկ Օլիմպիական խաղեր ծրագրին, բոլոր մասնակիցները ստացել են խրախուսական պարգևներ:
Զ) 01.11. Շենգավիթի թաղապետարանի կողմից §Փրկություն¦ ՀԿ-ի աշխատակազմը արժանացել է պատվոգրի` հաշմանդամ երեխաների խնամքի, կրթության և դաստիարակության գործում նշանակալի ձեռքբերումների համար:
Է) Հաշմանդամների հիմնահարցերի գործում դրսևորած արդյունավետ աշխատանքի համար 03.12.2005թ. §Փրկություն¦ ՀԿ-ն ՀՀ Ազգայի Ժողովի նախագահ Ա.Բաղդասարյանի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով:
Ը) 01.01.2005թ-ից §Փրկություն¦ ՀԿ-ն անդամակցում է Երեխաների պաշտպանության ՀՀ Ազգային ցանցին և §Դեպի կրթություն բոլորի համար¦ դաշինքին:
Թ) Դրամաշնորհային ծրագիր - 01.05-30.11.2005թ. Համաշխարհային բանկի և Բաց Հասարակության Ինստիտուտի Երևանի գրասենյակի ֆինանսավորմամբ: Ծրագրի անվանումը - §Մտավոր թերությամբ հաշմանդամ երեխաների համար ինտեգրացիոն խմբակների ստեղծում եւ նրանց` հասարակության մեջ ինտեգրվելուն խթանող միջոցառումների իրականացում¦ Նշված ծրագրի շրջանակներում մտավոր թերությամբ հաշմանդամ երեխաների համար կենտրոնում ստեղծվել է ձեռքի աշխատանքի ինտեգրացիոն խմբակներ, ուր հաճախում են նաև առողջ և ֆիզիկական հաշմանդամությամբ երեխաներ, ինչպես նաև կազմակերպվել են ուսուցողական սեմինարներ առողջ երեխաների ծնողների, դպրոցականների և ԲՈՒՀ-երի ուսանողների համար: Նկարահանվել և եթեր է հեռարձակվել մեկ տեսահոլովակ, որը ներկայացրել է հասարակության անտարբեր վերաբերմունքը մտավոր արատ ունեցող երեխայի նկատմամբ:
Ժ) Դրամաշնորհային ծրագիր - §Կրթությունը չի հանդուրժում խտրականություն¦ ծրագիր
2005թ.-ի հունիսի 10-ին §Առագաստ¦ սրճարանի հարող պուրակում §Դեպի կրթություն բոլորի համար¦ հասարակական կազմակերպությունների դաշինքի կողմից կազմակերպվեց միջոցառում §Կրթությունը չի հանդուրժում խտրականություն¦ խորագրով նվիրված երեխաների իրավունքների պաշտպանությանը: Միջոցառմանը մասնակցում եին դաշինքի մեջ ընդգրկված 9 ՀԿ-ներից §Կամք և Կորով¦, §Հավատ¦ վատ լսեղ երեխաների մայրերի, §Փրկություն¦ հաշմանդամ երեխաների կենտրոն եւ §Ծիր Կաթին¦ ՀԿ-ները: Միջոցառմանը ներկա էին ՀԿ-ների շահառուները եւ ծնողները, ԱԺ-ի, պետական կառույցների, ՏԻՄ-երի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԶԼՄ-ներ: Միջոցառմանը ելույթ ունեցան մասնակից կազմակերպությունների շնորհալի հաշմանդամ երեխաները, ցուցահանդեսի միջոցով նորկայացվեցին §Փրկություն¦ ՀԿ-ի մտավոր արատներ ունեցող սաների ձեռքի աշխատանքները:
2. Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 15 շահառուի աչքի պրոթեզավորում
Բ) 17 շահառուի համար գնվել է լսողական ապարատ
Գ) 30 շահառուների հատկացվել են ակնոցներ ըստ ներկայացված դեղատոմսի
Դ) 34 շահառուի հատկացվել է դեղորայք ըստ ներկայացված դեղատոմսի
Ե) 3 շահառուների հատկացվել են հաշմանդամի սայլակ կամ քայլակ
Զ) 39 շահառուի հատկացվել է տարբեր բուժպարագաներ
Է) 235 ատամնաբուժական սպասարկում
Ը) 1 շահառուի հատկացվել է գլյուկոմետր
Թ) 1 շահառուների ակնաբուժական բուժհետազոտություն
Ժ) 5 շահառուների բուժմերսում
Վերը շարադրված աջակցության մի մասը կազմակերպվել է Ֆիլիպ Մորիս" Մ.Ս.Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչության կողմից, որի արդյունքում 95 հաշմանդամ երեխաների համար գնվել են 17 լսողական ապարատներ, 1 գլյուկոմետրեր, 30 ակնոցներ, 11 երեխայի համար բուժպարագաներ, վճարվել է 6 երեխայի աչքի պրոթեզավորման գումար: Բոլոր 95 երեխաներին նվիրվել են փափուկ խաղալիիքներ, կազմակերպվել է երեխաների հյուրասիրություն:
 01.11.Կալիֆորնիայի հայ ատամնաբույժերի ասոցիացիայի անդամ, ամերիկահայ Ջորջ Պետրոսի Աբելյանի անձնական հովանավորությամբ §Փրկություն¦ ՀԿ-ում բացվել է բարեգործական ատամնաբուժական կաբինետ, որը անվճար սպասարկում է ՀԿ-ում անդամագրված շահառուներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև Շենգավիթ համայնքի §Փարոս¦ համակարգում ընդգրկված աղքատության նպաստ ստացող ընտանիքներին: Ատամնաբուժական կաբինետը կրում է ամերիկահայ բարերար Ջորջ Պետրոսի Աբելյանի որդու` մանկուց հաշմանդամ Ջորջ կրտսեր Աբելյանի անունը: Մեծ հայի` Ջորջ Պետրոսի Աբելյանի միակ ցանկությունն է, որ ոչ մի երեխա ատամնացավով գիշեր չանցկացնի: Եվ ի շնորհիվ մեծ բարերարի` այդպես էլ լինում է:
Մեր կատարած աշխատանքը գնահատվում է մեր կենտրոնի շահառուների ծնողների կողմից, որոնց արձագագանքները իրենց տեղն են գտել այդ իսկ նպատակով պատրաստած արձագանքների գրքում:
Համայնքում իրականացվող մեծ բարերարության համար Շենգավիթի թաղապետարանը ամերիկահայ բարերար Ջորջ Պետրոսի Աբելյանին պարգևատրել է Գ.Նժդեհի անվան հուշամեդալով:
3. Սոցիալ-մշակութային ծրագրի շրջանակներում
Ա) 03.12. Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան, կազմակերպվել է բարեգործական համերգ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում §Փրկություն¦ ՀԿ-ին իր գործունեության ընթացքում աջակցած տարբեր կազմակերպությունների հանձնվեցին շնորհակալագրեր:
Համերգի ավարտին 320 հաշմանդամ երեխաների բաշխվել են նվերներ:
Բ) Կազմակերպությանն անդամագրված 473 շահառուների ընտանիքներին պարբերաբար բաժանվել են տարբեր հումանիտար օգնություններ, որոնք ստացվել են ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպություններից:
Գրվել է` 19 Jul 2009 թվականին Admin -ի կողմից:
2004 թվական
1.Ցերեկային խնամքի կենտրոնի ծրագրում.
Ա) Մտավոր խնդիրներ ունեցաղ շահառուների թիվը ցերեկային խնամքի կենտրոնում ավելացել է 2-ով, աշխատանքի ուղղվածությունը դարձել է շահառուների տարրական գիտելիքների ձեռք բերումը, անհատական կամ խմբային պարապմունքներ են անցկացնում հոգեբանը և արատաբանը, գործում են խմբակներ` ձեռագործության տարբեր ոճեր, նկարչություն, կավագործություն, համակարգչային գրագիտության: 1 շահառու ուղորդվել է Երևանի թիվ 27 ներառական կրթության դպրոց: Կենտրոնի 26 շահառուները ժ.11-16-ը գտնվելու ժամանակահատվածում մեկ անգամ սնվում են, որը օգնում են կազմակերպել տարբեր բարերարներ, նաև 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, ԵԹՖ-ն և §Միհրե¦ ՍՊԸ-ն:
Տարվա ընթացքում Ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար կազմակերպվում են ներքաղաքային էքսկուրսիաներ, ինչպես նաև նրանց ձեռքի աշխատանքները ներկայացվում են Երևանում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներում:
Բ) 07.04. Ցերեկային խնամքի կենտրոնի սաները մասնակցել են §Ունիսոն¦ ՀԿ-ի կողմից կազմակերպած հաշմանդամ կանանց գեղեցկության առաջին հանրապետական ֆոտոմրցույթին, որում շահառու Աննա Մկրտչյանը ընտրվել է գեղեցիկ կանանց տասնյակում:
Գ) 10.05. Ցերեկային խնամքի կենտրոնի սաները մասնակցել են հաշմանդամների հանրապետական մարզական փառատոնին, որտեղ ներկայացել են սպորտը ներկայացնող ստեղծագործություններով:
Դ) 10.07. Ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 26 շահառուներ մանկավաժների և ծնողների հետ մեկնել են էքսկուրսիա Նաիրիի շրջանի §Ծաղկեվանք¦ մատուռ, որի նպատակն է եղել շահառուներին օգնել ծանոթանոթանալ հայկական սրբավայրերին և անցկացնել ևս մեկ հաճելի օր:
Ե) Դրամաշնորհային ծրագիր - 01.08.2004թ-31.03.2005թ. ԱՀՀ ՀԿ կենտրոնի ֆինանսավորմամբ: Ծրագրի անվանումը - §Ֆիզիկական և մտավոր հաշմանդամ երեխաների ուսուցում և մասնագիտական ուսուցում, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայության մատուցում¦ Նշված ծրագրի շրջանակներում մտավոր թերությամբ հաշմանդամ երեխաների համար կենտրոնում ստեղծվել են նոր ինտեգրացիոն խմբակներ, այն են` տարրական ուսուցման, բրնձագործության և կավագործության, համակարգչային դասարան` ֆիզիակական հաշմանդամությամբ և առողջ երեխաների ուսուցման համար, կազմակերպվել են սեմինարներ դպրոցների բարձր դասարանների աշակերտների, մանկավարժների և ծնողների համար, հոգեբանական ծառայություն է մատուցվել հաշմանդամ և առողջ երեխաներին, ինչպես նաև ընտանիքների անդամներին: Նկարահանվել և եթեր են հեռարձակվել երկու տեսահոլովակ, որոնք ներկայացրել են մտավոր արատ ունեցող երեխայի հանդեպ վարաբերմունքը և հոգեբանի դերը ընտանիքում: Ծրագրի ընթացքում Ցերեկային կենտրոնի շահառուների հյուրն են եղել Ամերիկայիմ Հայկական Համագումարի հոգաբարձուները: Ծրագրի ավարտին մեր կենտրոնում կազմակերպվել է շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:
Զ) Ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին առնթեր հաշմանդամների հարցերով խորհուրդ, որին անդամակցում է §Փրկություն ¦ ՀԿ-ն


Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 16 շահառուի աչքի պրոթեզավորում
Բ) 1 շահառուի համար գնվել է լսողական ապարատ
Գ) 21 շահառուի հատկացվել է դեղորայք ըստ ներկայացված դեղատոմսի
Դ) 6 շահառուի հատկացվել է տարբեր բուժպարագաներ
Ե) 4 շահառուների հատկացվել են հաշմանդամի սայլակ կամ քայլակ
Զ) 11 շահառուների բուժմերսում
Է) 1 շահառուների բուժհետազոտություն` Երևանի տարբեր կլինիկաներում
Ը ) 7 շահառու ուղարկվել է սանատոր բուժման
3. Սոցիալ-մշակութային ծրագրի շրջանակներում.
Ա) 03.12. Երևանի երգչախմբային ընկերությունում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան կազմակերպվել է բարեգործական համերգ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում §Փրկություն¦ ՀԿ-ին իր գործունեության ընթացքում աջակցած տարբեր կազմակերպությունների հանձնվեցին շնորհակալագրեր:
Համերգի ավարտին 340 հաշմանդամ երեխաների բաշխվել են նվերնե
Բ) Կազմակերպությանն անդամագրված 473 շահառուների ընտանիքներին պարբերաբար բաժանվել են տարբեր հումանիտար օգնություններ, որոնք ստացվել են ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպություններից:
Գրվել է` 19 Jul 2009 թվականին Admin -ի կողմից:
2003 թվական
1. Ցերեկային խնամքի կենտրոնի ծրագրում.
Ա) Մտավոր խնդիրներ ունեցաղ շահառուների թիվը ցերեկային խնամքի կենտրոնում ավելացել է 2-ով, աշխատանքի ուղղվածությունը դարձել է շահառուների տարրական գիտելիքների ձեռք բերումը, անհատական կամ խմբային պարապմունքներ են անցկացնում հոգեբանը և արատաբանը, հիմնվել է առաջին խմբակը` ձեռագործության տարբեր ոճեր: 2 շահառու ուղորդվել են Երևանի թիվ 9 հատուկ դպրոց` լսողության խանգարումներով երեխաների համար: Կենտրոնի 27 շահառուները ժ.11-16-ը գտնվելու ժամանակահատվածում մեկ անգամ սնվում են, որը օգնում են կազմակերպել տարբեր բարերարներ, նաև 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, ԵԹՖ-ն և §Միհրե¦ՍՊԸ-ն:
Տարվա ընթացքում Ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար կազմակերպվում են ներքաղաքային էքսկուրսիաներ, ինչպես նաև նրանց ձեռքի աշխատանքները ներկայացվում են Երևանում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներում:
Բ) 10.07. Ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 27 շահառուներ մանկավաժների և ծնողների հետ մեկնել են էքսկուրսիա Աղվերան, որի նպատակն է եղել շահառուներին պարգևել ամառային հանգստի հաճույքը:
Գ) Դրամաշնորհային ծրագիր 01.06.2003-31.01.2004թթ. Համաշխարհային ուսուցում կազմակերպության ֆինանսավորմամբ: Ծրագրի անվանումը - §Մտավոր թերի հաշմանդամ երեխաների ինտեգրացիոն կրթական կենտրոնի ստեղծում և նրանց հասարակության մեջ ինտեգրվելուն նպաստող միջոցառումների իրականացում¦: Նշված ծրագրի շրջանակներում ստեղծվել է մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաների ինտեգրացիոն կենտրոն, որում գործել է շյուղագործության և ասեղնագործության խմբակ: Կազմակերպվել են սեմինարներ ծնողների համար, ինչպես նաև նկարահանվել և եթեր է հեռարձակվել մեկ տեսաոլովակ, որը ներկայացրել է մտավոր արատ ունեցող երեխան բակում:
Ե) Դրամաշնորհային ծրագիր - 01.09.2003-15.12.2003թթ. Բուդապեշտի Բաց Հասարակության Ինստիտուտի ֆինանսավորմամբ 6 Հկ-ների հետ կոոալիցիոն §Մանիֆեստ` որոշելու իրավունքը¦ ծրագիրը, որը հիմնականում քարոզարշավ է ուղղված մտավոր արատներ ունեցող մարդկանց վերաբերյալ: Նշված ծրագրի շրջանակներում կազմակերպվել են սեմինարներ և կլոր սեղաններ, նկարահանվել և եթեր է հեռարձակվել մեկ տեսահոլովակ, որը ներկայացրել է մտավոր արատ ունեցող երեխայի վերաբերյալ, տպագրվել են բուկլետներ §Մտավոր հետամնաց մարդիկ. պատրանք և իրականություն¦ և պլակատ §Ճանաչեք ինձ, մենք կարող ենք ընկերներ դառնալ¦ վերնագրերով: Կազմակերպվել է մտավոր արատներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես §Արմենիա Մարիոթ¦ հյուրանոցում::
2. Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 9 շահառուի աչքի պրոթեզավորում
Բ) 36 շահառուի համար գնվել է լսողական ապարատ
Գ) 22 շահառուների հատկացվել են ակնոցներ ըստ ներկայացված դեղատոմսի
Դ) 26 շահառուի հատկացվել է դեղորայք ըստ ներկայացված դեղատոմսի
Ե) 7 շահառուների հատկացվել են հաշմանդամի սայլակ կամ քայլակ
Զ) 8 շահառուի հատկացվել է տարբեր բուժպարագաներ
Է) 10 շահառուի հատկացվել է գլյուկոմետր
Ը) 4 շահառուների բուժմերսում
Վերը շարադրված աջակցության մի մասը կազմակերպվել է Ֆիլիպ Մորիս" Մ.Ս.Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչության կողմից, որի արդյունքում 100 հաշմանդամ երեխաների համար գնվել են 27 լսողական ապարատներ, 10 գլյուկոմետրեր, 5 հաշմանդամի սայլակներ, 22 ակնոցներ, 10 երեխայի համար բուժպարագաներ, վճարվել է 10 երեխայի աչքի պրոթեզավորման գումար: Բոլոր 100 երեխաներին նվիրվել են փափուկ խաղալիիքներ, կազմակերպվել է երեխաների հյուրասիրություն:
3. Սոցիալ-մշակութային ծրագրի շրջանակներում.
Ա)01.06. Երևանի երգչախմբային ընկերությունում կազմակերպվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ հայ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ: Համերգի ավարտին 350 հաշմանդամ շահառուների բաշխվել են նվերներ
Բ) 17.10. §Փրկություն¦ ՀԿ-ի հիմնադրման օրը Շենգավիթի թաղապետարանի և այլ բարերարների հովանավորությմբ Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում մկրտության ծեսի ողջ արարողակարգի համաձայն կազմակերպվել է 22 հաշմանդամ երեխաների մկրտությունը:
Գ) 03.12. Երևանի երգչախմբային ընկերությունում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան կազմակերպվել է բարեգործական համերգ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառմանը Շենգավիթի թաղապետարանը §Փրկություն¦ ՀԿ-ի նախագահ Ա.Աբրահամյանին պարգևատրել է Գ,.Նժդեհի անվան հուշամեդալով:
Համերգի ավարտին 320 հաշմանդամ երեխաների բաշխվել են նվերներ
Դ) Կազմակերպությանն անդամագրված 473 շահառուների ընտանիքներին պարբերաբար բաժանվել են տարբեր հումանիտար օգնություններ, որոնք ստացվել են ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպություններից:
Գրվել է` 19 Jul 2009 թվականին Admin -ի կողմից:
2002 թվական
1. Ցերեկային խնամքի կենտրոնի ծրագրում.
Ա) Մտավոր խնդիրներ ունեցաղ շահառուների թիվը ցերեկային խնամքի կենտրոնում ավելացել է 1-ով, աշխատանքի ուղղվածությունը դարձել է շահառուների տարրական գիտելիքների ձեռք բերումը: Կենտրոն են սկսել ժ. 13-ից հաճախել նաև շահառուներ, որոնք հաճախում են հանրակրթական կամ օժանդակ դպրոց: Կենտրոնի 27 շահառուները ժ.11-16-ը գտնվելու ժամանակահատվածում մեկ անգամ սնվում են, որը օգնում են կազմակերպել տարբեր բարերարներ, նաև 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան և §Միհրե¦ ՍՊԸ-ն:
Բ) 01.09.2002թ Ցերեկային խնամքի կենտրոնի 1 շահառու` Արսեն Սահակյանը պատրաստվել և ուղղորդվել է Երևանի թիվ 8 լեզվական արատ ունեցող երեխաների հատուկ դպրոց, 1 շահառու` Աբգար Ասատրյանը պատրաստվել և ուղղորդվել է Երևանի թիվ 9 լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոց: Նշված շահառուները շարունակում են Ցերեկային խնամքի կենտրոն հաճախել դասերից հետո:
Գ)05.07. Ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 27 շահառուներ մանկավաժների և ծնողների հետ մեկնել են էքսկուրսիա Բյուրական,որովհետև շահառուներին դուր էր եկել վերոնշյալ վայրի §հյուրընկալ¦ բնությունը:
Դ) 14-29.03 <Փրկություն¦ ՀԿ-ի ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Նորթրիջի Համալսարանում կազմակերպված §Հաշմանդամներ և տեխնոլոգիա¦ միջազգային 17-րդ կոնֆերանսին:
2. Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 4 շահառուի աչքի պրոթեզավորում
Բ) 3 շահառուի համար գնվել է լսողական ապարատ
Գ) 17 շահառուների հատկացվել են հաշմանդամի սայլակ կամ քայլակ
Դ) 6 շահառուների հատկացվել են ակնոցներ ըստ ներկայացված դեղատոմսի
Ե) 6 շահառուի բուժմերսում
Զ) 20 շահառուների բուժհետազոտություն` Երևանի տարբեր կլինիկաներում
3.. Սոցիալ-մշակույթային ծրագրի շրջանակներում
Ա) 01.06. Կինոյի տանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կազմակերպվել է բարեգործական համերգ հայ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ: Համերգի ավարտին 350 հաշմանդամ երեխաների բաշխվել են նվերներ
Բ) 03.06. Երևանի Երգչախմբային ընկերությունում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կազմակերպվել է բարեգործական համերգ հայ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ: Համերգի ավարտին 370 հաշմանդամ երեխաների բաշխվել են նվերներ
Գ) 03.12. նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան Երևանի Երգչախմբային ընկերությունում հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող 7 հասարակական կազմակերպություններ կազմակերպվել են միջոցառում հաշմանդամների մասնակցությամբ: Միջոցառման ավարտին բոլոր 7 կազմակերպությունները արժանացել են ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության շնարհակալագրին:
Դ) Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ §Փրկություն¦ ՀԿ-ն իր անդամագրված 473 շահառուներին տարբեր բարերարների աջակցությամբ բաժանվել են նվերներ:
Ե) Կազմակերպությանն անդամագրված 350 շահառուների ընտանիքներին պարբերաբար բաժանվել են տարբեր հումանիտար օգնություններ, որոնք ստացվել են ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպություններից:
Գրվել է` 19 Jul 2009 թվականին Admin -ի կողմից:
2001 թվական
1. Ցերեկային խնամքի կենտրոնի ծրագրում.
Ա)Մտավոր խնդիրներ ունեցաղ շահառուների թիվը ցերեկային խնամքի կենտրոնում ավելացել է 4-ով, աշխատանքի ուղղվածությունը դարձել է շահառուների տարրական գիտելիքների ձեռք բերումը: Կենտրոն են սկսել ժ. 13-ից հաճախել նաև շահառուներ, որոնք հաճախում են հանրակրթական կամ օժանդակ դպրոց: Կենտրոնի 26 շահառուները ժ.11-16-ը գտնվելու ժամանակահատվածում մեկ անգամ սնվում են, որը օգնում են կազմակերպել տարբեր բարերարներ, նաև 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան և §Միհրե» ՍՊԸ-ն:
Բ) 05.07. Ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 26 շահառուներ մանկավաժների և ծնողների հետ մեկնել են էքսկուրսիա Բյուրական, որի նպատակն է շահառուներին ծանոթացնել Հայաստանի գիտական և մշակուըտային կարևոր վայրերին և օգնել նրանց անցկացնել ևս մեկ հետաքրքիր օր` շրջապատի խղճացող հայացքներից դուրս:

Գ) Ցերեկային խնամքի կենտրոնի շահառուների համար պարբերաբար կազմակերպվում են ներքաղաքային էքսկուրսիաներ` այց Ծիծեռնակաբերդ, Մանկական երկաթուղի,տիկնիկային թատրոն և Կենդանաբանական այգի: Նմանատիպ էքսկուրսիաները կենդանի քարոզարշավներ են հանրությանը ներկայացնելու, թե ինչպիսին են հասարակական միջավայում մտավոր խնդիրներ ունեցողները առհասարակ:
2. Մարտ-մայիս ամիսների ընթացքում առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է արվեստի տարբեր ոճերի մրցույթ-փառատոն առողջ և հաշմանդամ երեխաների միջև` հավասարը հավասարի սկզբունքով: Փառատոնի ժյուրիի անդամներն են եղել ՀՀ ժողարտիստ Թերեզա Գրիգորյան, ՀՀ Վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյան, կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը, նկարչուհի Սոնա Բանոյան, ՀՀ Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Ռազմիկ Աբրահամյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը, Երևանի թիվ 35 դպրոցի ուսուցչուհի Կարինե Աբրահամյանը, ձեռավեստի մասնագետ Անահիտ Աբգարյանը և հոգեբան Անահիտ Գևորգյանը: Փառատոնը կրել է §Գարնանային ղողանջներ¦ անվանումը: Փառատոնին մասնակցել են 147 երեխաներ, որոնք ն երկայացրել են իրենց աշխատանքները կամ ելույթները ձեռագործության, նկարչության, պարարվեստի, ասմունքի, երգ-երաժշտության ոլորտներում: Փառատոնը անցկացվել է 3 փուլով, արդյունքում եզրափակիչ փուլ են դուրս եկել 97 երեխաներ, որոնց մի մասը ներկայացված են եղել խմբերով:
01.06. Գ.Սունդուկյանի անվան մայր թատրոնում կազմակերպվել է փառատոնի Գալա համերգը, որը նվիրվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Մասնակիցներից 97-ը դարձան դափնեկիրներ` ստանալով պատվոգրեր և նվերներ: Փառատոնի նպատակն էր հանրությանը ներկայացնել համատեղ մրցույթ առողջ և հաշմանդամ երեխաների մասնակցությամբ:
3. 01.10 - 15.10. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվել է §Գարնանային ղողանջներ¦ փառատոնի ձեռարվեստի ոճում դափնեկիր դարձած երեխաների աշխատանքների ցուցահանդես:
4. Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 5 շահառուի աչքի պրոթեզավորում
Բ) 1 շահառուի համար գնվել է լսողական ապարատ
Գ) 4 շահառուների հատկացվել են հաշմանդամի սայլակ կամ քայլակ
Դ) 52 շահառուի հատկացվել է դեղորայք ըստ ներկայացված դեղատոմսի
Ե) 1 շահառուի բուժմերսում
Զ) 7 շահառուների բուժհետազոտություն` Երևանի տարբեր կլինիկաներում
Է) 1 շահառու ուղարկվել է սանատոր բուժման
Ը) 1 շահառու` Կալիպսե Գրիգորյանը Հայաստանի Մանկական ֆոնդի աջակցությամբ ուղարկվել է բուժման Գերմանիայի հանրապետություն
5. Սոցիալ-մշակույթային ծրագրի շրջանակներում
Ա) . Հայ Ավետարանչական եկեղեցու աջակցությամբ կազմակերպությանն անդամագրված շահառուներից տարբեր հաշմանդամությամբ 27 երեխաներ հուլիս ամսվա ընթացքում հանգստացել են Աղվերանի §Տաթև¦ ճամբարում:
Բ) 03.12. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում նվիրված
Հաշմանդամների միջազգային օրվան կազմակերպվել է բարեգործական համերգ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ: Համերգի ավարտին տարբեր բարերարների օգնությամբ ձեռք բերված նվերները բաշխվել են 330 հաշմանդամ երեխաներին:
Գ) Կազմակերպությանն անդամագրված 350 շահառուների ընտանիքներին պարբերաբար բաժանվել են տարբեր հումանիտար օգնություններ, որոնք ստացվել են ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպություններից:
Գրվել է` 19 Jul 2009 թվականին Admin -ի կողմից:
2000 թվական
1. Ցերեկային խնամքի կենտրոնի ծրագրում.
Ա) Մտավոր խնդիրներ ունեցաղ շահառուների թիվը ցերեկային խնամքի կենտրոնում ավելացել է 10-ով, աշխատանքի ուղղվածությունը դարձել է շահառուների տարրական գիտելիքների ձեռք բերումը: Կենտրոնի 22 շահառուները,ժ.11-16-ը գտնվելու ժամանակահատվածում, մեկ անգամ սնվում են, որը օգնում են կազմակերպել տարբեր բարերարներ,այդ թվում 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, ԵԹՖ-ն և §Միհրե ¦ՍՊԸ-ն:
Բ) Սուրբ Զատիկի օրը Ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 22 շահառուներ մեկնել են էքսկուրսիա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որի նպատակն է եղել շրջապատի ճանաչողականաությունը:
Գ) 10.07. Ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 22 շահառուներ մանկավաժների և ծնողների հետ մեկնել են էքսկուրսիա Հրազդանի կիրճ, որի նպատակն է եղել որշակիորեն փոխել շահառուների միապաղաղ առօրյան և օգնել նռանց շրջապատի ճանաչողականաություն մեջ:
2Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 8 շահառուի աչքի պրոթեզավորում
Բ) 3 շահառուի համար գնվել է լսողական ապարատ
Գ) 7 շահառուների հատկացվել են հաշմանդամի սայլակ կամ քայլակ
Դ) 8 շահառուի հատկացվել է տարբեր բուժպարագաներ
Ե) 3 շահառուների բուժմերսում
Զ) 7 շահառուների բուժհետազոտություն` Երևանի տարբեր կլինիկաներում
Է) 5 շահառու ուղարկվել է սանատոր բուժման
Ը) 1 շահառու` Մարինե Ղուկասյանը ուղարկվել է բուժման Գերմանիայի հանրապետություն
Թ) §Գրիպ-2000¦ ակցիայհի շրջանակներում անդամագրված շահառուների 301 ընտանիքների բաշղվել են առաջին անհրաժեշտության դեղորայք:
3. Սոցիալ-մշակութային ծրագրի շրջանակներում.
Ա)01.06. Կինոյի տանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կազմակերպվել է բարեգործական համերգ` հայ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ: Համերգի ավարտին 350 հաշմանդամ երեխաների բաշխվել են նվերներ
Բ) 22.07. §Վարդավառի¦ օրը Շենգավիթի թաղապետարանի և այլ բարերարների հովանավորությմբ Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում մկրտության ծեսի ողջ արարողակարգի համաձայն կազմակերպվել է 24 հաշմանդամ երեխաների մկրտությունը:
Գ) 03.12. Կինոյի տան դահլիճում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան կազմակերպվել է բարեգործական համերգ արվեստի ճանաչված ներկայացու-ցիչների մասնակցությամբ: Համերգի ավարտին 329 հաշմանդամ երեխաների բաշխվել են նվերներ
Դ) Կազմակերպությանն անդամագրված 350 շահառուների ընտանիքներին պարբերաբար բաժանվել են տարբեր հումանիտար օգնություններ, որոնք ստացվել են ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպություններից:
Գրվել է` 19 Jul 2009 թվականին Admin -ի կողմից:
1999 թվական

1. 01.10. հիմնվել է մտավոր խնդիր ունեցող հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի կենտրոն, ծրագիրը սկսվել է 12 շահառուների հետ, հիմնական նպատակն ուղղված է եղել շահառուների առօրյայաի կազմակերպման խնդրին ժ.11-16-ը: Նշված ժամանակահատվածում շահառուները մեկ անգամ սնվում են, որը օգնում են կազմակերպել տարբեր բարերարներ:
2. 18.12.1999թ. Շենգավիթի ավագանու որոշմամբ §Փրկություն¦ ՀԿ-ին թաղապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 298 մսուր-մանկապարտեզի տարածքից հատկացվել է 700քմ տարածք կազմակերպության ծրագրերն իրականացնելու համար:
3. Բուժմիջնորդավորման ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է.
Ա) 4 շահառուի աչքի պրոթեզավորում
Բ) 1 շահառուի համար գնվել է լսողական ապարատ /112.000դրամ/
Գ) 5 շահառուների հատկացվել են հաշմանդամի սայլակ կամ քայլակ
Դ) 1 շահառուի հատկացվել է գլյուկոմետր
Ե) 3 շահառուների վիրահատություն Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքում
Զ) 17 շահառուների բուժհետազոտություն` Երևանի տարբեր կլինիկաներում
Է) 5 շահառու ուղարկվել է սանատոր բուժման
4. Սոցիալ-մշակութային ծրագրի շրջանակներում.
Ա) 30.07 §Վարդավառի¦ օրը Շենգավիթի թաղապետարանի և այլ բարերարների հովանավորությմբ Փարաքարի` §Սուրբ Հարություն¦ եկեղեցում,մկրտության ծեսի ողջ արարողակարգի համաձայն, կազմակերպվել է 30 հաշմանդամ երեխաների մկրտությունը:
Բ) 03.12. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան, կազմակերպվել է բարեգործական համերգ`արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ: Համերգի ավարտին Հայ Ավետարանական եկեղեցու կողմից 220 հաշմանդամ երեխաների բաշխվել են §Կոշիկի տուփ¦ նվերներ
Գ)կազմակերպությանն անդամագրված 350 շահառուների ընտանիքներին պարբերաբար բաժանվել են տարբեր հումանիտար օգնություններ, որոնք հիմնականում ստացվել են ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կազմակերպություններից:
Գրվել է` 19 Jul 2009 թվականին Admin -ի կողմից:
1998 թվական
1. 17.10. <Նաիրիտ> մշակույթի տանը կազմակերպվել է համերգ-միջոցառում`նվիրված §Փրկություն¦ հաշմանդամ երեխաների` օգնության բարեգործական միություն հասարակական կազմակերպության 1-ին տարեդարձին: Միջոցառմանը հյուր են եղել 410 հաշմանդամ երեխաներ, որոնց բաժանվել են նվերներ:
2. 03.12. <Նաիրիտ> մշակույթի տանը կազմակերպվել է համերգ-միջոցառում`նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան, որից հետո կազմակերպվել է բարեգործական ճաշկերույթ, որին մասնակցել է 370 հաշմանդամ երեխա:
3. Իրականացվել է հաշմանդամ մեկ երեխայի` Իվան Օհանյանի,աչքի պրոթեզավորումը /60.000դրամ/ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի <Աչք> դուստր ձեռնարկությունում:
Գրվել է` 19 Jul 2009 թվականին Admin -ի կողմից:
In the first half of 2006 “Prkutyun” NGO
In the first half of 2006 “Prkutyun” NGO twice distributed different humanitarian aids to the member-families thus trying to have the possible contribution to the families of disabled children.
Կարդալ հայերեն տարբերակը:
Գրվել է` 13 Sep 2007 թվականին Admin -ի կողմից:
July 2, 2006,
July 2, 2006,on the occasion of Children's International Day a regular charitable concert was organized with the participation of well-known singers. 320 disabled children participated in the concert and received presents from “Prosperous Armenia” party and other benefactors.
Կարդալ հայերեն տարբերակը:
Գրվել է` 13 Sep 2007 թվականին Admin -ի կողմից:
In the first half of 2006 “Prkutyun” NGO
In the first half of 2006 “Prkutyun” NGO has made an eye prosthetic appliance of 3 children, 11 children were given hearing-aids, optic glasses and invalid carriages. Medicine and medical items were purchased for 49 children according to their needs.
Կարդալ հայերեն տարբերակը:
Գրվել է` 13 Sep 2007 թվականին Admin -ի կողմից:
2006 in 7 months
2006 in 7 months the charitable dental clinic named after “George Apelyan The Little” served 1047 patients who are disabled children, members of their families and members of those families who receive poverty benefit.
Կարդալ հայերեն տարբերակը:
Գրվել է` 13 Sep 2007 թվականին Admin -ի կողմից:
In 7 months of 2006 30 mentally disabled children visited the Diurnal Center of Life Organization of “Prkutyun” NGO.
In 7 months of 2006 30 mentally disabled children visited the Diurnal Center of Life Organization of “Prkutyun” NGO. In comparison with the last year the number of children was increased with 3, which comes to prove that being the only one in Yerevan the center is totally capable to organize mentally disabled children's daily life teaching them in the center’s classes of different crafts. March 28, 2006, by the contribution of Araratian Branch of Armenian Apostolic Church the center organized an exhibition of mentally retarded children’s handworks, and children received 50% of the income proving once more that they are not just a burden for their own families.
Կարդալ հայերեն տարբերակը:
Գրվել է` 13 Sep 2007 թվականին Admin -ի կողմից:

ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

 

''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի թաղապետարանի 18.12.1999. թիվ 30 որոշմամբ "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին իր ծրագրերը իրականացնելու համար թիվ 298 մանկապարտեզի ընդհանուր տարածքից անվարձահատույց հատկացվել է 700քմ. տարածք (Չեխովի 33-մուտքը Մանանդյան փողոցից):

 

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ու՞ր է գնում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը կամ պատանին հատուկ դպրոցն ավարտելուց հետո մեր հասարակության մեջ: Մեր իրականության մեջ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ առհասարակ չունեն իրենց համար ստեղծված միջավայր, որը կնձեռներ նրանց հնարավորություն ազատ շփվելու հասարակության հետ:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

 "Փրկություն" ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր աջակցել ՀԿ-ի ծրագրերի իրականացմանը և գործունեության ընդլայնմանը

 

 

 

 

 

 

 

 

Recent Posts

"Փրկություն" հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ն ողջունում է Ձեզ իր ինտերնետային կայքում: Այցելելով մեր կայքի էջերը, Դուք կծանոթանաք Հկ-ի գործունեությանը և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև կայքում տեղադրված նկարների միջոցով ավելի լայն պատկերացում կունենաք մեր մասին:

Առաքելությունը Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական, կրթական և առողջապահական հիմնախնդիրների լուծմանը:

 

''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի Ավագանու 18.12.1999թ. թիվ 30 որոշմամբ, իսկ Երևանի Ավագանու 10.08.2012թ. թիվ 480-Ա որոշմամբ թիվ 146 ՆՈՒՀ-ի տարածքից "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է 900քմ. տարածք Չեխովի 33 հասցեում