Новая страница 2


ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

1. Ցերեկային խնամքի կենտրոն - մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաների և երիտասարդների համար (մանրամասները "ՑԱԿ կենտրոն" էջում)

2. Բուժմիջնորդավորում - 1999թ. առ այսօր. ( Նկարներ >>>)

  • Աչքի պրոթեզավորում - 238 շահառու /յուրաքանչյուրը 65.000 դրամ/:
  • Լսողական ապարատներ - 72 շահառու /յուրաքանչյուրը 175.000 դրամ/:
  • Ակնոցներ - 121 շահառու /յուրաքանչյուրը 7000-10.000 դրամ/:
  • Գլյուկոմետրեր - 13 շահառու /յուրաքանչյուրը 40.000դրամ/:
  • Սայլակներ, քայլակներ և հենակներ - 67 շահառու
  • Այլ բուժպարագաներ -197 շահառու
  • Բուժհետազոտություն և վիրահատություն - 459 շահառու և նրանց ընտանիքի անդամներ
  • Մերսում և սանատոր բուժում - 378 շահառու
  • Դեղորայք ըստ կարիքի - 633 շահառու
  • Ատամնաբուժական ծառայություն - 8803 շահառու

    01 Նոյեմբերի, 2005թ: Մենք բացեցինք <<Ջորջ կրտսեր Աբելյանի>> անվան կենտրոնի ատամնաբուժական կլինիկան: Այն գործում է "Փրկություն" հաշվանդամ երեխաների կենտրոնում ամբողջ աշխատանքային ժամով: Այն ծառայում է Շենգավիթ համայնքի ամենակարիքավոր և ընչազուրկ երեխաներին և նրանց ընտանիքներին: Այս շարունակական առաքելությունը մեր բարերար և հիմնադիր Ջորջ Ապելյանի և նրա կնոջ` Վիկտորիայի երազանքն է: Մենք անհամար ժպիտներ ենք պարգևում ամենաաղքատներին, կարիքավորներին և հաշվանդամներին: Ատամնաբուժական ծառայությունները մենք նրանց մատուցում ենք մեծագույն կարեկցանքով, հարգանքով և ատամնաբուժական բարձրագույն ստանդարտներին համաձայն:



    3. Սոցիալ-մշակույթային ծրագիրը ներառում է.
  • Տարեկան 2 բարեգործական համերգային ծրագիր-միջոցառումներ արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ, այսինքն Երեխաների պաշտպանության օրը` Հունիսի 1-ի կապակցությամբ և Հաշմանդամների միջազգային օրվա` Դեկտեմբերի 3-ի կապակցությամբ:
  • Նշված միջոցառումների նպատակն է շահառուներին իրենց միապաղաղ առօրիայից կտրելն ու հասարակությանն ինտեգրելը, ինչպես նաև հաճելի անակնկալներ մատուցելը, այն է նշված միջոցառումներից հետո շահառուներին բաժանվում են նվերներ:


  • Հաշմանդամ երեխաների մկրտություն - 1999-2005թթ-ի ընթացքում մկրտվել են 76 հաշմանդամ երեխաներ` հիմնականում Շենգավիթի թաղապետարանի և այլ բարերաների աջակցությամբ:

     
     

  • Հումանիտար օգնություններ - կազմակերպությանն անդամագրված են 473 հաշմանդամ շահառուներ, որոնց ընտանիքները բաժանվել են ըստ սոցիալական կատեգորիաների: Բոլոր ընտանիքներին պարբերաբար հատկացվել են հումանիտար օգնություններ:

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ

     

     

    ''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի թաղապետարանի 18.12.1999. թիվ 30 որոշմամբ "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին իր ծրագրերը իրականացնելու համար թիվ 298 մանկապարտեզի ընդհանուր տարածքից անվարձահատույց հատկացվել է 700քմ. տարածք (Չեխովի 33-մուտքը Մանանդյան փողոցից):

     

    ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

    ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

    Ու՞ր է գնում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը կամ պատանին հատուկ դպրոցն ավարտելուց հետո մեր հասարակության մեջ: Մեր իրականության մեջ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ առհասարակ չունեն իրենց համար ստեղծված միջավայր, որը կնձեռներ նրանց հնարավորություն ազատ շփվելու հասարակության հետ:

     

    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

     

     

     "Փրկություն" ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր աջակցել ՀԿ-ի ծրագրերի իրականացմանը և գործունեության ընդլայնմանը

     

     

     

     

     

     

     

     

    Recent Posts

    "Փրկություն" հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ն ողջունում է Ձեզ իր ինտերնետային կայքում: Այցելելով մեր կայքի էջերը, Դուք կծանոթանաք Հկ-ի գործունեությանը և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև կայքում տեղադրված նկարների միջոցով ավելի լայն պատկերացում կունենաք մեր մասին:

    Առաքելությունը Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական, կրթական և առողջապահական հիմնախնդիրների լուծմանը:

     

    ''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի Ավագանու 18.12.1999թ. թիվ 30 որոշմամբ, իսկ Երևանի Ավագանու 10.08.2012թ. թիվ 480-Ա որոշմամբ թիվ 146 ՆՈՒՀ-ի տարածքից "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է 900քմ. տարածք Չեխովի 33 հասցեում