163018175691 AMD | Call: (37493) 000-757

163018175782 USD | Call: (37410) 42-78-50

163018282778 EUR | Call: (37410) 49-93-13

am en

Նկարագրություն

Ու՞ր է գնում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը հատուկ կամ ներառական/հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո մեր հասարակության մեջ:
«Փրկություն» ՀԿ-ն 1999թ.-ին Շենգավիթ համայնքի թիվ 146 մանկապարտեզում հատկացված տարածքում ստեղծեց ՀՀ-ում գործող միակ Ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կենտրոնը մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների համար, որը 2017թ.-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հավաստագրվել է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեություն իրականացնելու համար:

Ցերեկային խնամքի ծառայության նպատակն է.

• Երեխայի ընտանիքում ապրելը` չխոչընդոտելով ընտանիքի առօրյա գործունեությանը:

• Ցերեկային խնամք ապահովելու և առօրյան կազմակերպելու միջոցով զարգացնել ինքնուրույնությունը, ճանաչողությունը, հաղորդակցման և աշխատանքային հմտությունները:

Մեր իրականության մեջ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ առհասարակ չունեն իրենց համար ստեղծված միջավայր, որը կնձեռներ նրանց հնարավորություն ազատ շփվելու, որի արդյունքում խորանում է նրանց բարդույթը: Երբեմն հայտնվում են փողոցում մուրացկանի կամ թափառաշրջիկի կարգավիճակում, իսկ երբեմն էլ օգտվելով նրանց անմեղսունակությունից՝ հրահրում են տարբեր հակահասարակական արարքների: Մտավոր խնդիրներով երեխաներ ունեցող ընտանիքները, ելնելով սոցիալական վիճակից, երբեմն փորձում են նրանց տեղավորել մանկատուն կամ որևէ փակ հաստատություն, որպեսզի կարողանան աշխատել՝ հոգալու ընտանիքի հոգսերը:
Քաղաքակիրթ աշխարհում մտավոր խնդիր ունենալը խոչընդոտ չի հանդիսանում հասարակության լիիրավ անդամ հանդիսանալու համար, ավելին որոշ երկներում մտավոր խնդիրներ ունեցող անձինք նույնիսկ աշխատում են:

Շահառուն կենտրոն դիմելու պահին՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի մասնակցությամբ դիտարկվում է կենտրոնի բազմամասնագիտական թիմի կողմից, կատարվում է շահառուի նախնական գնահատում՝ վերջինիս զարգացման խնդրի բնույթը և ուղեկցող այլ խնդիրները բացահայտելու նպատակով, ինչպես նաև անցկացվում է հարցազրույց ծնողի կամ օրինական ներկայացուցչի հետ, որից հետո 10 և ավելի օրերի ընթացքում դիտարկվում է շահառուի վարքը կազմակերպված առօրյայում, խմբակներում և մասնագիտական պարապմունքներին, ուսումնասիրվում կարողությունները, հմտությունները, նախասիրությունները։ Այնուհետև կենտրոնը շահառուների ծնողի կամ օրինական ներկայացուցչի հետ կնքում է պայմանագիր: Շահառուները օգտվում են բազմամասնագիտական թիմի ծառայություններից և արվեստի խմբակներից, որը հնարավորություն է տալիս ապահովել նրանց զբաղվածությունը և նպաստում է աշխատանքային հմտությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Կենտրոնոմ գործում են արվեստի խմբակներ, որոնք նպաստում են շահառուների արհեստագործական տարրական հմտությունների ձևավորմանը, զբաղվածության ապահովմանը և ստեղծագործական մտքի զարգացմանը, որը հնարավորություն է տալիս շահառուներին ինքնաարտահայտվելու, իր մտավոր կարողությունների սահմաններում ինքուրույն որոշելու նախատեսվող պատրաստվող աշխատանքը: Կենտրոնում գործում են հետևյալ խմբակները.
1. ձեռագործության տարբեր ոճեր
2. մաքրամե և ապլիկացիա
3. նկարչություն և բրնձագործություն
4. կավագործություն
5. գեղագիտական ձևավորում /դիզայն/
6. պար և ռիթմիկա
7. թատերական և տիկնիկային
8. համակարգչային գիտելիքների ձևավորում կամ զարգացում և մտավոր ունակությունները զարգացնող խաղեր:

Կենտրոնի հոգեբանը և սոցիալական աշխատողը պարբերաբար կազմակերպում են սեմինար-հանդիպումներ շահառուների ծնողների և ընտանիքի անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են հաշմանդամության վերաբերյալ խնդիրներ, ինչպես նաև հասարակության վերաբերմունքի և ընկալումների հետ կապված հարցեր՝ հնարավորինս հայտաբերելով և լուծելով շահառուի հիմնախնդիրները: Կենտրոնի մասնագետները ամենօրյա խորհրդատվություն են իրականցնում շահառուների ծնողների և ընտանիքի անդամների հետ, որը նպաստում է կենտրոն-շահառու-ընտանիք կապի ամրապնդմանը:
Ցերեկային խնամքի և Առօրյան կազմակերպող կենտրոն գործող պայմանագրերի հիման վրա պրակտիկայի բազա է դարձել ՀՊՄՀ Հատուկ կրթության և Կրթության, հոգեբանության ու սոցիոլոգիայի ֆակուլտետների, ինչպես նաև ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների համար:
Շահառուների մի մասի տեղափոխումը տանից կենտրոն և հակառակը իրականացվում է կենտրոնի փոխադրամիջոցներով:

Շահառուների աշխատանքներ