Բարեգործությունն է ծնում բարեգործություն

163018175691 AMD | Call: (37493) 000-757

163018175782 USD | Call: (37410) 42-78-50

163018282778 EUR | Call: (37410) 49-93-13

am
en

<<Փրկություն>> ՀԿ֊ի հիմնադրումից առ այսօր.

Աչքի պրոթեզավորում - 371 շահառու

Լսողական ապարատներ – 73 շահառու /ներառյալ 2013թ./

Ակնոցներ - 503 շահառու

Գլյուկոմետրեր - 13 շահառու /ներառյալ 2010թ./

Սայլակներ, քայլակներ և հենակներ - 107 շահառու

Այլ բուժպարագաներ -407 շահառու

Բուժհետազոտություն և վիրահատություն - 582 շահառու և նրանց ընտանիքի անդամներ

Մերսում - 385 շահառու /ներառյալ 2015թ./

Դեղորայք ըստ կարիքի - 633 շահառու /ներառյալ 2014/

Ատամնաբուժական ծառայություն - 15509 շահառու

Ճամբար կամ սանատոր բուժում-421

<<ՓՐԿՈՒԹՅՈՒՆ>> ՀԿ-ի ՄՏԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ և ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ և ԱՌՕՐՅԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՐՎԱ ԳՐԱՖԻԿԸ

01.06.2003-31.01.2004թթ.- Համաշխարհային ուսուցում կազմակերպությանից Ծրագրի անվանումը - "Մտավոր թերի հաշմանդամ երեխաների ինտեգրացիոն կրթական կենտրոնի ստեղծում և նրանց հասարակության մեջ ինտեգրվելուն նպաստող միջոցառումների իրականացում" Նշված ծրագրի շրջանակներում ստեղծվել է մտավոր թերությամբ հաշմանդամ երեխաների ինտեգրացիոն կենտրոն, որում գործել է շյուղագործության և ասեղնագործության խմբակ: Կազմակերպվել են սեմինարներ ծնողների համար, ինչպես նաև նկարահանվել և եթեր է հեռարձակվել մեկ տեսաոլովակ, որը ներկայացրել է մտավոր արատ ունեցող երեխան բակում:

01.09.2003-15.12.2003թթ- Բուդապեշտի Բաց Հասարակության Ինստիտուտի դրամաշնորհով 6 Հկ-ների հետ կոոալիցիոն "Մանիֆեստ` որոշելու իրավունքը" ծրագիրը, որը հիմնականում քարոզարշավ է ուղղված մտավոր արատներ ունեցող մարդկանց վերաբերյալ: Նշված ծրագրի շրջանակներում կազմակերպվել են սեմինարներ և կլոր սեղաններ, նկարահանվել և եթեր է հեռարձակվել մեկ տեսահոլովակ, որը ներկայացրել է մտավոր խնդիր ունեցող երեխայի վերաբերյալ, տպագրվել են բուկլետներ "Մտավոր հետամնաց մարդիկ. պատրանք և իրականություն" և պլակատ "Ճանաչեք ինձ, մենք կարող ենք ընկերներ դառնալ" վերնագրերով: Կազմակերպվել է մտավոր խնդիրներ ունեցող շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:

01.08.2004թ. - 31.03.2005թ.- ԱՀՀ ՀԿ կենտրոնի դրամաշնորհով Ծրագրի անվանումը - "Ֆիզիկական և մտավոր հաշմանդամ երեխաների ուսուցում և մասնագիտական ուսուցում, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայության մատուցում" Նշված ծրագրի շրջանակներում մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ շահառուների համար կենտրոնում ստեղծվել են նոր ինտեգրացիոն խմբակներ, այն են` տարրական ուսուցման, բրնձագործության և կավագործության, համակարգչային դասարան` ֆիզիակական հաշմանդամությամբ և առողջ շահառուների ուսուցման համար, կազմակերպվել են սեմինարներ դպրոցների բարձր դասարանների աշակերտների, մանկավարժների և ծնողների համար, հոգեբանական ծառայություն է մատուցվել հաշմանդամ և առողջ շահառուներին, ինչպես նաև ընտանիքների անդամներին: Նկարահանվել և եթեր են հեռարձակվել երկու տեսահոլովակ, որոնք ներկայացրել են մտավոր խնդիրներ ունեցող երեխայի հանդեպ վարաբերմունքը և հոգեբանի դերը ընտանիքում:

01.10.2007- 30.12.2008 - ԱՄՆ ՄԶԳ Հայստանի սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի դրամաշնորհով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ ֆինանսավորմամբ: Ծրագրի անվանումը - "Շենգավիթ համայնքի ցերեկային կենտրոնի ստեղծում": Նշված ծրագրի արդյունքում գործող ցերեկային խնամքի կենտրոնի բազայի վրա գործող տարր. ուսուցման, ձեռագործության բոլոր ոճերի, նկարչության և բրնձագործության, կավագործության խմբակներին ավելացան` համակարգչային գրագիտության, գեղագիտական ձևավորման և ֆիզիկական դաստիարակության խմբակները: Ընդլայվեցին կենտրոնում գործող ծառայությունները,հոգեբանի և արատաբանի մատուցվող ծառայություններին ավելացան էրգոթերապիստի, իրավախորհրդատուի, սոցիալական աշխատողի ծառայությունները:

01.05-30.11.2005թ. Համաշխարհային բանկի և Բաց Հասարակության Ինստիտուտի Երևանի գրասենյակի ֆինանսավորմամբ: Ծրագրի անվանումը - «Մտավոր թերությամբ հաշմանդամ երեխաների համար ինտեգրացիոն խմբակների ստեղծում եւ նրանց` հասարակության մեջ ինտեգրվելուն խթանող միջոցառումների իրականացում»: Նշված ծրագրի շրջանակներում մտավոր թերությամբ հաշմանդամ երեխաների համար կենտրոնում ստեղծվել է ձեռքի աշխատանքի ինտեգրացիոն խմբակներ, ուր հաճախում են նաև առողջ և ֆիզիկական հաշմանդամությամբ երեխաներ, ինչպես նաև կազմակերպվել են ուսուցողական սեմինարներ առողջ երեխաների ծնողների, դպրոցականների և ԲՈՒՀ-երի ուսանողների համար: Նկարահանվել և եթեր է հեռարձակվել մեկ տեսահոլովակ, որը ներկայացրել է հասարակության անտարբեր վերաբերմունքը մտավոր արատ ունեցող երեխայի նկատմամբ:

01.06.2013-31.07.2014թ- USAID, Save the Children միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ: Ծրագրի անվանումը՝ «Ոչ ֆորմալ մասնագիտական կրթություն մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների համար»: Ծրագիրը նպատակ ունեն նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց՝ մասնավորապես մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների զբաղվածության խթանմանը, որի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ են կազմակերպվել Զբաղվածության պետական ծառայության աշխատակիցների հետ, իրականացվել են սոցիալական հարցումներ ոլորտի խնդիրների վերաբերյալ: Ծրագրի արդյունքում

• Շենգավիթի տարածքային զբաղվածության կենտրոնում գրանցված շահառուներից մեկը ուղղորդվել է խոհարարության դասընթացների «Մանանա» ուսումնական կենտրոն:

• Քաղաքապետարանի և Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ֆինանսավորմամբ մեկ ֆիզիկական և երեք մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդներ մասնակցել են գծանկարչության և գեղանկարչության նախապատրաստական դասընթացների:

•01.11-30.12.2015թ.- USAID, Save the Children միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ: Ծրագրի անվանումը՝ «Խտրականություը չի աշխատում», որի նպատակն է նպաստել մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների զնբաղվածության ապահովմանը և աշխատանքային կարողությունների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են հեռուսահաղորդումներ, որի ընթացքում կազմակերպության նախագահի և շահառուների կողմից ներկայացվել են մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ անձանց աշխատանքային կարողություններն ու հնարավորությունները: Ինչպես նաև տպագրվել են տեղեկատվական բրոշյուրներ և պաստառներ, որոնք բաժանվել են Շենգավիթ և Կենտրոն համայքի բնակիչներին՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց իրազեկվածության մակարդակը և առկա կարծրատիպերը:

Սոցիալ-մշակութային ծրագիրը ներառում է

Տարեկան 2 բարեգործական համերգային ծրագիր-միջոցառումներ(1999-2007թ) արվեստի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ,Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության օրը և Դեկտեմբերի 3-ի` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ: Նշված միջոցառումների նպատակն է շահառուներին իրենց միապաղաղ առօրյայից կտրելն ու հասարակությանն ինտեգրելը, ինչպես նաև հաճելի անակնկալներ մատուցելը, այն է նշված միջոցառումներից հետո շահառուներին բաժանվում են նվերներ:
Հաշմանդամ երեխաների մկրտություն - 1999-2005թթ-ի ընթացքում մկրտվել են 76 հաշմանդամ երեխաներ` հիմնականում Շենգավիթի թաղապետարանի և այլ բարերարների աջակցությամբ:
Հումանիտար օգնություններ - կազմակերպությանն անդամագրված են 400 հաշմանդամ շահառուներ, որոնց ընտանիքները բաժանվել են ըստ սոցիալական կատեգորիաների և պարբերաբար հատկացվել են հումանիտար օգնություն:
Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության և Դեկտեմբերի 3-ի` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև տարվա ընթացքում պարբերաբար անդամագրված շուրջ 400 շահառուի տրամադրվում է աջակցություն նվերների տեսքով։
img/cragrer/cragir1.jpg
img/cragrer/cragir2.jpg
img/cragrer/cragir3.jpg