Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/search.php on line 19

Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/search.php on line 19

Որոնում

  Լայնածավալ որոնում  


Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/show_news.php on line 21

Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/show_news.php on line 41

Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/inc/shows.inc.php on line 23

Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/inc/shows.inc.php on line 23

Deprecated: Function eregi() is deprecated in /home/prkutyun/public_html/inc/shows.inc.php on line 326
2011 թվական

1. Ցերեկային խնամքի և առօրյան կազմակերպող կենտրոնի գործունեությունը
2011թ-ի ընթացքում Երևանում գործող մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների համար միակ Ցերեկային խնամքի և առօրյայի կազմակերպման կենտրոնը ընդունել է 5 շահառու, որոնցից չորսը Էրեբունի, իսկ մեկը Մալաթիա-Սեբաստիա համայնքներից են: Համագործակցելով Խարբերդի մասնագիտացված մանկատան հետ` շահառուներից երկուսը ուղղորդվել են մանկատան կողմից: Ներկայումս կենտրոն հաճախում են 57 ակտիվ և 9 պասիվ շահառուներ Երևանի բոլոր համայքներից:
Շահառուները ժ.10-17-ը գտնվելու ժամանակահատվածում մեկ անգամ սնվում են, որն օգնում է կազմակերպել 01.09.2000թ-ից Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը, ինչպես նաև §ԵԹՖ¦ -ն, §Ջի Սթայլ¦ ՓԲԸ, §Միհրե¦ ՍՊԸ-ն, §Ջի Էյջ Սթորիչ¦ ՍՊԸ-ն և այլ բարերարներ:
Տարվա ընթացքում սոցիալական աշխատողի, մանկավարժի և հոգեբանի մասնակցությամբ կատարվել է 18 շահառուների տունայց, որոնց նպատակն է եղել գնահատել շահառուի սոցիալ-տնտեսական պայմանները և ընտանեկան փոխհարաբերությունները:
Կենտրոնում շահառուների առօրյայի մաս է կազմում նրանց ծննդյան տոների նշումը:
Հունվարի 13-ին կենտրոնում Հին Նոր տարին նշելու հետ կապված «Հայաստանի Էլկեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ուղարկվել է Ձմեռ պապ, և շահառուներին բաշխվել են նվերներ:
Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրվա առթիվ, §Տոնական գարուն¦ խորագրով շահառուները ներկայացան իրենց գեղարվեստական և թատերական ելույթներով:
Հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված, կենտրոն է այցելել ՀՀ Առաջին տիկին` Ռիտա Սարգսյանը: Այցի ժամանակ ՀՀ Առաջին տիկնոջը ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, ապա կենտրոնի թատերական խմբի կողմից կազմակերպված միջոցառումը և «Բարեկենդան» ներկայացումը:
Հունիսի 20-ից հուլիսի 4-ը, համագործակցելով «Հայկական Հատուկ Օլիմպիադաներ» ՀԿ-ի հետ, կենտրոնի շահառու 20-ամյա Սուրեն Բալասանյանին, մասնակցել է Աթենքում անցկացվող Հատուկ Օլիմպիադաների Աշխարհի ամառային խաղերին: Շահառուն մասնակցել է 60 մ. վազք և գնդակի նետում մարզաձևերում, արժանացել է ոսկե մեդալի գնդակի նետում և արծաթե մեդալի վազք մարզաձևերում:
Հուլիս-օգոստոս ամիսներին համագործակցելով Բժշկահոգեբանամանկավարժական Գնա-հատման կենտրոնի հետ` 32 մտավոր խնդիրներ ունեցող շահառուներ անցկացրել են իրենց հանգիստը Ստեփանավանի «Արևածագ» ճամբարում:
Հուլիսի 15-ից հոկտեմբերի 15-ը ՀՀ «Զբաղվածության Պետական ծառայության» գործա-կալության պատվերով կենտրոնում իրականացվել է Ասեղնագործության նոր ոճերի ուսուցում 7 հաշմանդամ երիտասարդ աղջիկների համար: Դասընթացի վերջում շահառուները ստացել են վկայական:
Սեպտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 26-ը, համագործակցելով Շենգավիթ համայնքի Զբաղվածության Տարածքային գործակալության հետ, մեկ շահառու` Արսեն Սահակյանը, ուղղորդվել է մասնակցելու ՀՀ «Զբաղվածության Պետական ծառայության» գործակալության պատվերով իրականացվող խոհարարական եռամսյա դասընթացին, որի ավարտին ստացել է վկայական:
Հոկտեմբերի 26-ին կենտրոնի շահառուները մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված «Մատչելի Երևան» երթին, որի մեկնարկը եղել է Հանրապետության հրապարակից մինչև Երևանի քաղաքապետարան:
Հոկտեմբերի 24-29-ը «Փրկություն» թատերախումբը «Բարեկենդանը» ներկայացմամբ մասնակցել է «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնին, ստացել շնորհագիր և փառատոնի խորհրդանիշ արձանիկ:
Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 28-ը, համագործակցելով «Փյունիկ» հաշմանդամների միության հետ, մտավոր խնդիր ունեցող 7 շահառուներ հաճախել են մարզասրահ:
Դեկտեմբերի 27-ին կազմակերպվել է «Ամանորը մեր կենտրոնում» խորագրով հանդես, որի ընթացքում շահառուներին հյուր եկավ Ձմեռ Պապը` բարերարների կողմից ուղարկված նվերներով:
Ցուցահանդեսներ
Մարտի 6-ին` Կանանց միամսյակին նվիրված, Երիտասարդ կանանց ասոցիացիան Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպեց ցուցահանդես-վաճառք, որին ներկայացվել են շահառուների ձեռքի աշխատանքները:
Ապրիլի 7-ին` Մայրության և Գեղեցկության օրվան նվիրված, Նարեկացի Արվեստի միությունում Ցերեկային խնամքի և առօրյայի կազմակերպման կենտրոնի շահառուների և մանկավարժների մասնակցությամբ կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում շահառուները հանդես են եկել գեղարվեստական և թատերական ելույթներով, ինչպես նաև ներկայացվել են շահառուների ձեռքի աշխատանքները:
Դեկտեմբերի 2-ին, Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամում կազմակերպվեց շահառուների ձեռքի աշխատանքերի ցուցահանդես-վաճառք, որի հասույթը փոխանցվեց կենտրոնի ջեռուցման վճարին:
Դեկտեմբերի 3-ին շահառուների ձեռքի աշխատանքները ներկայացվեցին «Աջակցություն երիտասարդ կանանց» խորագրով ցուցահանդեսում, որը կազմակերպել էր Երիտասարդ կանանց ասոցիացիան` Երևանի քաղաքապետարանում:
Դեկտեմբերի 10-ին «Մենք պաշտպանված ենք մեր կենտրոնում» և «Գրված ու Չգրված օրենքներ» պաստառներով, ինպես նաև կենտրոնը ներկայացնող բազմաթիվ նյութերով կենտրոնը մասնակցել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված “Մարդու իրավունքների EXPO 2011” ցուցահանդեսին` նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան:
Էքսկուրսիաներ
Մայիս ամսին` Շուշիի ազատագրման օրվան նվիրված, 55 շահառու մանկավարժների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն:
Հունիս ամսին 53 շահառու 10 մանկավարժների ուղեկցությամբ այցելել է Խոր Վիրապ եկեղեցական համալիր և ծանոթացել պատմությանը:
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվան նվիրված, 51 շահառու ացելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ:
Հոկտեմբերի 4-ին 56 շահառու այցելել է Էկզոտարիում, ծանոթացել էկզոտիկ կենդա-նիներին:
Հոկտեմբերի 12-ին 49 շահառու այցելել են «Կապույտ Մզկիթ»-ում ներկայացված «Հաշմանդամությունը Իրանում» խորագիրը կրող ցուցահանդես, ծանոթացել հաշմանդամների առկա խնդիրներին Իրանում:
Հոկտեմբերի 17-ին` ՀԿ-ի հիմնադրման օրը, կենտրոնի 54 շահառուներ այցելել են «ՆԵՄՈ» դելֆինարիում, դիտել դելֆինների գեղեցիկ շոուն:
Հոկտեմբերի 20-ին 53 շահառուներ այցելել են «Զորավար Անդրանիկի» թանգարան, ծանոթացել կենսագրությանը և մեր երկրի պատմության մեջ ներդրած նրա ավանդին:
Նոյեմբերի 14-ին «Խնկո Ապոր» անվան գրադարանում «Վորլդ Վիժն Հայաստան» գրասենյակի կողմից կազմակերպված «Կյանքն առանց բռնությունների» խորագիրը կրող նկարների ցուցահանդես են այցելել կենտրոնի 50 շահառուներ: Նկարները ներկայացրել են Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների սաները:
Նոյեբերի 19-ին 56 շահառուներ այցելել են Հ. Թումանյանի անվան թանգարան, ծանոթացել մեծանուն գրողի ստեղծագործական կյանքին, ինչպես նաև առանձնակի հիացել «Անուշ» պոեմից ներկայացված տեսարանով:
Դեկտեմբերի 2-ին` Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կենտրոնի 50 շահառուներ և 10 մանկավարժներ «Երևան Սիթի Տուր» ծրագրի շրջանակներում շրջագայել են Երևանով և վայելել մայրաքաղաքի գեղեցկությունը:
2. Բժշկական աջակցության և միջնորդավորման ծրագիր,
Ա) 22 շահառուի աչքի պրոթեզավորում,
Բ) 2 շահառուների հատկացվել են ակնոցներ` ըստ ներկայացված դեղատոմսի,
Գ) 18 շահառուի հատկացվել է դեղորայք` ըստ ներկայացված դեղատոմսի,
Դ) 22 շահառուի հատկացվել է տարբեր բուժպարագաներ,
Ե) 1007 ատամնաբուժական սպասարկում,
Զ) 2 շահառուի բուժհետազոտություն:
3. Սոցիալական աջակցության ծրագիր
Կազմակերպությանն անդամագրված 494 շահառուի ընտանիքներին ՀՀ-ում գործող տարբեր միջազգային կամ տեղական կազմակերպությունների աջակցությամբ բաժանվել են տարբեր նվերներ և հումանիտար օգնություններ` հիգիենիկ պարագաներ, գրենական պիտույքներ և նոր, ինչպես նաև օգտագործված հագուստ.
Նոր տարվա նվերներ /սնունդ և հագած հագուստ/` ցերեկային խնամքի կենտրոնի 55 մտավոր խնդիրներ ունեցող շահառուի,
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` 312 շահառու,
Սեպտեմբերի 1-ի առթիվ ցերեկային խնամքի կենտրոնի 54 մտավոր խնդիրներ ունեցող շահառուի բաժանվել են մարզական կոշիկներ «Հայ Օգնության միության» և հիգիենիկ պարագաներ` «ԱՄՔՈՐ» կազմակերպության աջակցությամբ,
Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ` 392 շահառու
Ծնողազուրկ և սոցիալապես խիստ անապահով 80 ընտանիքի բաժանվել են վերմակներ` IRD կազմակերպության աջակցությամբ,
Ամանորի առթիվ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Շենգավիթ համայնքի 32 ընտանիքի հատկացվել է սնունդ,
Ամանորի տոմսեր և նվերներ են բաժանվել 250 շահառուի:
Գրվել է` 21 Jan 2012 թվականին Admin -ի կողմից:
Content Management Powered by CuteNews

ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

 

''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի թաղապետարանի 18.12.1999. թիվ 30 որոշմամբ "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին իր ծրագրերը իրականացնելու համար թիվ 298 մանկապարտեզի ընդհանուր տարածքից անվարձահատույց հատկացվել է 700քմ. տարածք (Չեխովի 33-մուտքը Մանանդյան փողոցից):

 

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ու՞ր է գնում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը կամ պատանին հատուկ դպրոցն ավարտելուց հետո մեր հասարակության մեջ: Մեր իրականության մեջ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ առհասարակ չունեն իրենց համար ստեղծված միջավայր, որը կնձեռներ նրանց հնարավորություն ազատ շփվելու հասարակության հետ:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

 

 "Փրկություն" ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր աջակցել ՀԿ-ի ծրագրերի իրականացմանը և գործունեության ընդլայնմանը

 

 

 

 

 

 

 

 

Recent Posts

"Փրկություն" հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ն ողջունում է Ձեզ իր ինտերնետային կայքում: Այցելելով մեր կայքի էջերը, Դուք կծանոթանաք Հկ-ի գործունեությանը և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև կայքում տեղադրված նկարների միջոցով ավելի լայն պատկերացում կունենաք մեր մասին:

Առաքելությունը Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական, կրթական և առողջապահական հիմնախնդիրների լուծմանը:

 

''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի Ավագանու 18.12.1999թ. թիվ 30 որոշմամբ, իսկ Երևանի Ավագանու 10.08.2012թ. թիվ 480-Ա որոշմամբ թիվ 146 ՆՈՒՀ-ի տարածքից "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է 900քմ. տարածք Չեխովի 33 հասցեում