01.11.2005թ.-ին ամերիկահայ բարերար Ջորջ Աբելյանի և նրա կնոջ` Վիկտորիայի կողմից «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում հիմնադրվեց և բացվեց <<Ջորջ կրտսեր Աբելյանի>> անվան կենտրոնի ատամնաբուժական կաբինետը, որը սպասարկում է կենտրոնում անդամագրված բոլոր շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին՝ մատուցելով թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ: Ատամնաբուժարանի հիմնադրմանը ներկա էր Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Մ.Սարգսյանը, ով բարերար Ջորջ Աբելյանին պարգևատրեց համայնքի գերագույն պարգևով` <Գարեգին Նժդեհ> հուշամեդալով: Բարերար Ջորջ Աբելյանի և նրա կնոջ` Վիկտորիայի երազանքն է, որպեսզի հայրենիքում որևէ երեխա ատամնացավով գիշեր չանցկացնի: Ատամնաբուժական ծառայությունները մատուցվում են այցելուների նկատմամբ մեծագույն հարգանքով և ատամնաբուժական ստանդարտներին համաձայն:
Մենք լցված ենք երախտագիտության զգացումով, քանի որ անցած տարիները մեր երկրի և հասարակության համար շատ դժվար է եղել, որի արդյունքում տնտեսական ճգնաժամը իրեն զգացնել է տվել նաև Հայաստանում: Մեր կենտրոնում Ձեր կողմից հիմնադրված և հովանավորվող ատամնաբուժական կաբինետը շարունակում է իր բարեգործական դերը խաղալ՝ բացարձակապես անվճար թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ մատուցելով հաշմանդամ երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքի անդամներին:
Սկսած 2005թ-ի նոյեմբերի 1-ից Դուք հիմնեցիք ատամնաբուժական կաբինետը՝ հովանավորելով բոլոր ծախսերը: Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ ատամնաբուժական անձնակազմը աջակցել և հոգացել է շուրջ 10000 խիստ կարիքավոր անհատների, ովքեր իրենց երախտագիտությունն են հայտնում՝ աղոթելով Ձեր և Ձեր ընտանիքի բարօրության համար:
Մեր շահառուներից շատերն արդեն քնում են առանց ատամնացավի:
Շահառուները իրենց շնորհակալական և երախտիքի խոսքն են գրում կազմակերպության «Հուշատետրում», որը կցանկանային նաև անձամբ հայտնել Ձեզ հանդիպման ժամանակ:
Կենտրոնի աշխատակազմի, բժշկական անձնակազմի և շահառուների շուրջ 1000 ընտանիքների կողմից հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը, հարգանքը և հիացմունքը Ձեզ և Ձեր ընտանիքին:
Թող Աստված օրհնի Ձեզ:
Լավագույն մաղթանքներով և ցանկություններով՝
«Փրկություն» ՀԿ-ի նախագահ՝ Արփինե Աբրահամյան
Ատամնաբուժական ծառայությունից օգտվողների թիվը ըստ տարիների.