"Փրկություն" ՀԿ

"Փրկություն" հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ն ողջունում է Ձեզ իր ինտերնետային կայքում: Այցելելով մեր կայքի էջերը, Դուք կծանոթանաք Հկ-ի գործունեությանը և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև կայքում տեղադրված նկարների միջոցով ավելի լայն պատկերացում կունենաք մեր մասին:

Առաքելությունը

Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների, մասնավորապես մտավոր խնդիրներ ունեցողների ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական կրթական և առողջապահական հիմնախնդիրների լուծմանը:

 

 Իրականացվող ծրագրեր



  • Ցերեկային առօրյայի կազմակերպման կենտրոն մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար, որը միակն է Երևան քաղաքում,
  • Բուժմիջնորդավորման ծրագիր, որի միջոցով իրականացվում է անվճար ատամնաբուժական ծառայություն, տարբեր տեսակի բուժտեխնիկայի տրամադրում, ինչպես նաև պրոթեզավորումների իրականացում,
  • Սոցիալ-մշակույթային ծրագիր, որը ներառում է տարբեր բարեգործական համերգային ծրագրեր, նաև հումանիտար օգնություններ:

    "Փրկություն" ՀԿ-ն կարիք ունի հովանավորների, որոնք կաջակցեն կենտրոնի զարգացմանն ու գործունեության ընդլայնմանը:

  •  
     

     

    ՄԵՐ ՄԱՍԻՆ

     

     

    ''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի թաղապետարանի 18.12.1999. թիվ 30 որոշմամբ "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին իր ծրագրերը իրականացնելու համար թիվ 298 մանկապարտեզի ընդհանուր տարածքից անվարձահատույց հատկացվել է 700քմ. տարածք (Չեխովի 33-մուտքը Մանանդյան փողոցից):

     

    ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

    ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

    Ու՞ր է գնում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը կամ պատանին հատուկ դպրոցն ավարտելուց հետո մեր հասարակության մեջ: Մեր իրականության մեջ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ առհասարակ չունեն իրենց համար ստեղծված միջավայր, որը կնձեռներ նրանց հնարավորություն ազատ շփվելու հասարակության հետ:

     

    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

     

     

     "Փրկություն" ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր աջակցել ՀԿ-ի ծրագրերի իրականացմանը և գործունեության ընդլայնմանը

     

     

     

     

     

     

     

     

    Recent Posts

    "Փրկություն" հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ն ողջունում է Ձեզ իր ինտերնետային կայքում: Այցելելով մեր կայքի էջերը, Դուք կծանոթանաք Հկ-ի գործունեությանը և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև կայքում տեղադրված նկարների միջոցով ավելի լայն պատկերացում կունենաք մեր մասին:

    Առաքելությունը Նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական, կրթական և առողջապահական հիմնախնդիրների լուծմանը:

     

    ''ՓՐԿՈՒԹՅՈՒՆ'' ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության 40/2-2 որոշմամբ գրանցվել է 17.10.1997թ-ին: Երեւանի Շենգավիթ համայնքի Ավագանու 18.12.1999թ. թիվ 30 որոշմամբ, իսկ Երևանի Ավագանու 10.08.2012թ. թիվ 480-Ա որոշմամբ թիվ 146 ՆՈՒՀ-ի տարածքից "ՓՐԿՈՒԹՅՈՒՆ" Հկ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է 900քմ. տարածք Չեխովի 33 հասցեում