ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ու՞ր է գնում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը կամ պատանին հատուկ դպրոցն ավարտելուց հետո մեր հասարակության մեջ:
Մեր իրականության մեջ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ առհասարակ չունեն իրենց համար
ստեղծված միջավայր, որը կնձեռներ նրանց հնարավորություն ազատ
շփվելու հասարակության հետ:Առավել խոցելի համարվող մտավոր խնդիրներ ունեցող երեխաներն ու պատանիները, շփման հնարավորություն և միջավայր չունենալով,
մնում են տանը, որի արդյունքում խորանում է նրանց
բարդույթը, կամ էլ հայտնվում են փողոցում մուրացկանի, թափառաշրջիկի
կարգավիճակում: Շատ հաճախ մտավոր արատներ ունեցող երեխաներին
կամ պատանիներին նրանց հասակակիցները հրահրում են տարբեր
հակահասարակական արարքների` օգտվելով նրանց անմեղսունակությունից:
Շատ հաճախ նման երեխաներ ունեցող ընտանիքները ելնելով սոցիալական վիճակից ելնելով փորձում են
նրանց տեղավորել մանկատուն, աշխատելու հնարավորություն ունենալու նպատակով:
Այսօր քաղաքակիրթ աշխարհում մտավոր խնդիր ունենալը խոչընդոտ չի հանդիսանում հասարակության լիիրավ անդամ հանդիսանալու համար,
ավելին որոշ երկներում մտավոր խնդիրներ
ունեցող մարդիկ պետական աջակցությամբ ունեն աշխատանք:
Քաղակաիրթ աշխարհի բարոյական նորմերին համապատասխան "Փրկություն" ՀԿ-ն միակն է, որ համարձակություն է ունեցել զբաղվելու մեր երկրի մտավոր
խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների հիմնախնդիրներով` փորձելով ցույց տալ աշխարհին, որ զարգացող Հայաստանը նույնպես քայլեր է անում մտավոր
խնդիրներ ունեցողներին դեպի հասարակություն հնարավորինս ինտեգրելու ուղղությամբ:
"Փրկություն" ՀԿ-ն ծանոթ լինելով խնդրին իր գործառույթներում առաջնահերթ ծրագիր դարձրեց աջակցությունը
մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներին և պատանիներին`
1999 թ-ին ստեղծելով ցերեկային խնամքի և առօրյան կազմակերպող կենտրոն: Կենտրոնի գերնպատակն է նպաստել շահառուների
առօրյաի կազմակերպմանը և մտավոր ունակությունների զարգացմանը, ինքնուրույնության ձևավորմանը:
Ցերեկայի խնամքի կենտրոն հաճախում են 48-50 մտավոր խնդիրներ ունեցող
դեռահասներ և երիտասարդներ` Երևան քաղաքի տարբեր համայնքներից:
Կենտրոնում ամեն օր գտնվելով ժամը 10:30-17:30, շահառուները ստանում են մեկ անգամյա լիարժեք սնունդ Գերմանական Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի և տարբեր բարերարների օգնությամբ:
Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ
Տարրական ուսուցման, որտեղ ուսուցանվում են գրաճանաչություն և տարրական թվաբանություն,
քանի որ օրինաչափություն չէ, որ հատուկ դպրոց հաճախած կամ ավարտած շահառուն գրաճանաչ է:
Ձեռագործության տարբեր ոճերի
Մաքրամեի և ապլիկացիայի
Նկարչության և բրնձագործության
Կավագործության
Գեղագիտական ձևավորման (դիզայնի)
Համակարգչային տարրական գրագիտության և մտավոր ունակությունները զարգացնող խաղեր
Ֆիզիկական դաստիարակության
Թատերական (տիկնիկային)
Նշված խմբակները շահառուներին օգնում են ձեռք բերել իրենց մտավոր կարողությունների սահմաններում մասնագիտական որոշակի
ունակություններ և հմտություններ, որն էլ նրանց հնարավորություն է տալիս ունենալ "մասնակի" ֆինանսական անկախություն: Բացի դա ծնողը համոզվում
է, որ իր մտավոր խնդիր ունեցող երեխան ոչ թե հոգս է սեփական
ընտանիքում, այլ նա կարող է իր փոքրիկ լուման բերել ընտանիք: Խմբակներում երեխաներն ինքնուրույն են որոշում իրենց պատրաստվող
աշխատանքը եւ նրա գույները, որն էլ հնարավորություն է տալիս
զարգացնել ձեռքի մոտորիկան, գեղագիտական նրբությունը եւ երեակայությունը,
որն էլ իր արտահայտումն է գտնում իրենց աշխատանքներում:
Երեխաները իրենք են առաջարկում նոր էսքիզներ նոր աշխատանքներ պատրաստելու
համար:
Պարբերաբար կազմակերպվոզ ցուցահանդես նվիրատվությունների արդյունքում
շահառուները ստանում են իրենց կատարած աշխատանքի այսպես կոչված վարձատրությունը, որն էլ ընտանիքի և հասարակության աչքերում վերացնում է
մտաոր խնդիրներ ունեցող դեռահասի կամ երիտասարդի մասին անպիտանելիության կարծրատիպը:
Ի դեպ գործող խմբակներ են հաճախում նաև ֆիզիկական հաշմանդամություն ունեցող և առողջ երեխաներ, որն էլ ավելի լիարժեք է դարձնում
մտավոր խնդիրներ ունեցող շահառուների ինտեգրումը իրենց հասակակիցների շրջանում:
Կենտրոնում գործող խաղասենյակում շահառուները կազմակերպում են իրենց հանգիստը, դիտում ֆիլմեր, իսկ հարակից այգում
մշակում տարբեր ծաղիկներ և բույսեր:
Շահառուներին կենտրոնում մատուցվում են բազմամասնագիտական ծառայություններ.
Հոգեբանական, որը նպաստում է շահառուի հոգեբանաանձնային բարդույթների վերացմանը, սոցիալ-հասարակական անձի ձևավորմանը:
Արատաբանական-լոգոպեդի, որը նպաստում է շահառուների խոսքի, ուշադրության, հիշողության և երևակայության զարգացմանը:
Սոցիալական, որը նպաստում է շահառուների սոցիալական հիմնախնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանը:
Էրգոթերապիայի, որը նպաստում է շահառուների կենցաղավարության և առօրյա գործողություններում մաքսիմալ անկախության ձոռքբերմանը:
Իրավախորհրդատվական, որը ուղղված է շահառուների ընտանիքներում առաջացած իրավական խնդիրների հնարվոր լուծմանը
Պարբերաբար մասնագետների կողմից կազմակերպվում են հանդիպումներ ընտանիքների հետ, որոնք նպաստում են
կենտրոն-շահառու-ընտանիք կապի ամրապնդմանը` հնարավորինս հայտնաբերելով և լուծելով շահառուի հիմնախնդիրները:
Հկ-ի մասնագետները պարբերաբար վարում են մասնագիտական սեմինարներ,
որոնց մասնակցում են շահառուների ընտանիքի անդամները, առողջ երեխաների ծնողներ, բարձր դասարանների
աշակերտներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ, ինչպես նաև տարբեր մասնագիտության տեր քաղաքացիներ:
Ի՞նչ է տալիս Ցերեկային խնամքի և առօրյայի կազմակերպման կենտրոնը
մտավոր խնդիրներ ունեցող շահառուներին
ընտանիքում ապրելու հնարավորություն,որի արդյունքում վերանում է
քրոջ կամ եղբոր միջեւ եղած անջրպետը ընտանիքի
մտավոր խնդիր ունեցող երեխայի հանդեպ
ինքնուրույնություն, որն էլ նրանց դարձնում է համեմատաբար հաղորդակցվող, սովորում են էթիկական և տարրական կենցաղային նորմերին
ազատ շփման հնարավորություն` հասակակիցների եւ առողջ մարդկանց
հետ
տարրական գիտելիքների ամրապնդման և որոշակի մասնագիտության
ուսուցման հնարավորություն
առօրյան կազմակերպելու և զբաղվածության հնարավորություն
ձեռբազատվելով իրենց բնորոշ որոշ բարդույթներից, ավելի
դյուրին է դառնում մտավոր խնդիրներ ունեցող շահառուների շփումը միջավայրում
խմբակների միջոցով ազատ շփում ինչպես ֆիզիկական հաշմանդամությամբ,
այնպես էլ առողջ երեխաների և երիտասարդների հետ /ՀԿ-ն ունի նշված փորձը/
մանկատների և հատուկ հաստատությունների բեռնաթափում, քանի որ այսօր մանկատներում և հատուկ հաստատություններում ապրում են մտավոր խնդիրներ ունեցող
շատ շահառուներ, որոնք ցերեկային խնամքի կենտրոններ հաճախելու դեպքում
կապրեն ընտանիքում
ԱՀՌԾ-ին աջակցություն, այն է, եթե ծնողը գտնում է միջավայր իր մտավոր խնդիրներ ունեցող երեխային թողելու, որտեղ նա յուրային է յուրայինների մեջ,
եւ ոչ թե օտար` յուրայինների մեջ, ապա նա կարողանում է աշխատել,
դուրս գալ նպաստառու ընտանիքների ցուցակից` որոշակիորեն բարելավելով ընտանիքի սոցիալական վիճակը
ունենալով իրենց համար ստեղծված միջավայր, մտավոր խնդիրներ ունեցող շահառուները ապրելով ընտանիքում, իրենք կարող են որոշել, թե որքան ժամանակ հաճախեն Ցերեկային խնամքի կենտրոն
և վերջապես մտավոր խնդիրներ ունեցող շահառուի ինտեգրումը հասարակություն` սկսվում է սեփական ընտանիքից, այսինքն ինչպիսին ընտանիքը նրան ներկայացնի, այնպիսին էլ նա կընկալվի հասարակության կողմից, իսկ ընտանիքին օգնող ամենակարճ և օպտիմալ ճանապարհը` ցերեկային խնամքի կենտրոնն է
Կենտրոնը համագործակցելով հանրակրթական և օժանդակ դպրոցների հետ` առ այսօր իր շահառուներից 7-ին ուղղորդել է դպրոց,
նրանց նախապես պատրաստելով
դպրոցական ուսուցմանը:
Կենտրոնում գործում է համակարգչային դասընթաց, ուր Windows,
Word, Excel, Internet ծրագրերը ուսուցանվում
են ֆիզիկական հաշմանդամություն ունեցող եւ առողջ շահառուները, որոնցից ֆիզիկական հաշմանդամություն ունեցող Նելլի Հարութունյանը աշխատանքի է անցել <<Վիվա Սելլ ՄՏՍ ՓԲԸ-ում>> :
Համակարգչային ուսուցմանը մասնակցում են նաև ցերեկային խնամքի կենտրոնի շահառուները, որոնք իրենց մտավոր ունակությունների սահմաններում սովորում են օգտվել համակարգչից,
խաղում մտավոր ունակությունները զարգացնող խաղեր:
Ցերեկային կենտրոնի շահառուերի համար պարբերաբար կազմակերպվում են տոնական հանդես-միջոցառումներ, էքսկուրսիաներ,ծննդյան տոներ,
ինչպես նաև նրանք մասնակցում են տարբեր մրցույթների և ցուցահանդեսնեի, պարգևատրվում տարբեր պատվոգրերով:
2009թ-ից կազմակերպվում է Ցերեկային խնամքի կենտրոնի շահառուներից մի մասի հանգիստը Ապարանի և Ստեփանավանի ճամբարներում:
Մեր շահառուները գիտեն նաև հյուրընկալ լինել:
“Փրկություն” ՀԿ-ի ցերեկային խնամքի կենտրոնը իր արդյունավետ գործունեության արդյունքում բազա է դարձել Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի և Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողների պրակտիկայի անցկացման համար:
ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը կարևորելով մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար Ցերեկային խնամքի կենտրոնի ծառայության դերը մեր երկրում,
որը ներդրել է "Փրկություն" ՀԿ-ն, կազմակերպությանը 2008թ ներառել է պետական աջակցության ծրագրերում և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
փոխհատուցում է Ցերեկային խնամքի կենտրոնի 24 աշխատողների աշխատվարձերը:
Ցերեկային խնամքի և առօրյայի կազմակերպման կենտրոնը հիմնականում
գործում է կարճաժամկետ դրամաշնորհների , անհատների և կազմակերպությունների բարի կամքի դրսևորման միջոցով, սակայն
հիմնական գերխնդիր է մնում կենտրոնի պահպանման և կոմունալ ծախսերի վճարումը, առավել ևս
ձմեռային ժամանակահատվածում /նոյեմբեր-մարտ/:
|