Բարեգործությունն է ծնում բարեգործություն

163018175691 AMD | Call: (37493) 000-757

163018175782 USD | Call: (37410) 42-78-50

163018282778 EUR | Call: (37410) 49-93-13

am
en

Մեր Մասին

«Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ԲՀԿ-ն հիմնադրվել է 17.10.1997թ. և վերագրանցվել 15.05.2003, 21.03.2007թ, 06.12.2017թթ.:

img/core-img/logo (2).png

Ցերեկային Խնամքի և Սոցիալ-Վերականգնողական Կենտրոն

“ՄՏԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ և ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՄԵՆՕՐՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ”

Կարդալ ավելին

Ամենօրյա Ծառայություն

«Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնը ունի անդամագրված շուրջ 400 շահառու Հայաստանի բոլոր մարզերից, ովքեր օգտվում են բուժմիջնորդավորման, ատամնաբուժական և սոցիալական ծառայություններից:
Ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունից ամեն օր օգտվում են շուրջ 60 շահառուներ՝ հաճախելով Երևանի տարբեր և հարակից համայնքներից: 2017թ.-ին ծառայությունը հավաստագրվել է:

Ցերեկային Կենտրոն

«Փրկություն» ՀԿ-ն 1999թ.-ին Շենգավիթ համայնքի թիվ 146 մանկապարտեզում հատկացված տարածքում ստեղծեց ՀՀ-ում գործող միակ Ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կենտրոնը մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների համար, որը 2017թ.-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հավաստագրվել է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեություն իրականացնելու համար:

Բազմամասնագիտական Թիմ

Հատուկ մանկավարժ
Հատուկ հոգեբան
Էրգոթերապիստ
Լոգոպեդ
Սոցիալական աշխատող

Խմբակներ

Կենտրոնում գործում են արվեստի խմբակներ, որոնք նպաստում են շահառուների արհեստագործական տարրական հմտությունների ձևավորմանը, զբաղվածության ապահովմանը և ստեղծագործական մտքի զարգացմանը, որը հնարավորություն է տալիս շահառուներին ինքնաարտահայտվելու, իր մտավոր կարողությունների սահմաններում ինքնուրույն որոշելու նախատեսվող պատրաստվող աշխատանքը:

Աշխատանքային Թերապիա

Կենտրոնի շահառուները 20 տարի շարունակ խնամում և բարեկարգում են իրենց այգին, որը հնարավորություն է տալիս աշխատանքային թերապիայի միջոցով մասնակցել ծառատունկին, այգու ոռոգմանը, ծաղիկների խնամքին, ինչպես նաև սեզոնային բերքահավաքին, որն իրականացվում է մեծագույն խանդավառությամբ: Այգու բերքն ու բարիքը բնականաբար օգտագործվում է շահառուների սննդի համար:

Ժամանցի կազմակերպում

Յուրաքանչյուր տարի կենտրոնի շահառուների համար կազմակերպվում է էքսկուրսիա քաղաքից դուրս տարբեր մշակութային և հոգևոր կենտրոններ, որը հնարավորություն է ընձեռում նրանց ծանոթանալ և հաղորդակցվել մշակութային և հոգևոր արժեքներին, ինչպես նաև ունենալ հագեցած և ժամանցային առօրյա:

Ցուցահանդեսներ

Կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները պարբերաբար մասնակցում են ցուցահանդես-վաճառքների և աշխատանքի տոնավաճառների, որտեղ հնարավորություն ունեն ներկայացնել իրենց ձեռքի աշխատանքները, որոնց արդյունքում զարգանում են նրանց աշխատանքային հմտությունները։

<<Փրկություն>>

Ընթացիկ Գործունեություն

Կենտրոնի աշխատակազմը

Կենտրոնի առօրյայի մասն են կազմում

  • <<Փրկություն>> թատերախումբ
  • Ցուցահանդեսներ
  • Սպորտային միջոցառումներ
  • Էքսկուրսիաներ
  • Հանգիստ
  • Ժամանցի կազմակերպում
img/xmbak/Գեղագիտական ձևավորում.jpg
Գեղագիտական ձևավորում
img/xmbak/Համակարգչային խմբակ.jpg
Համակարգչային խմբակ
img/xmbak/Կավագործություն.jpg
Կավագործություն
img/xmbak/Պար և ռիթմիկա.jpg
Պար և ռիթմիկա
img/xmbak/Թատերական խմբակ.JPG
Թատերական խմբակ
img/xmbak/Մաքրամե և ապլիկացիա.jpg
Մաքրամե և ապլիկացիա
img/xmbak/Նկարչություն և բրնձագործություն.jpg
Նկարչություն և բրնձագործություն
img/xmbak/Ձեռագործության տարբեր ոճեր.jpg
Ձեռագործության տարբեր ոճեր
img/pastarner/1.jpg
img/pastarner/1.jpg